ԿարևորՀասարակություն

Խոհարակական արվեստի օլիմպադայում առաջին ոսկե մեդալը Հայաստանին բերեց Վերա Հովհաննսիյանը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Օլիմպական չեմպիոն ոչ միայն սպորտում, այլև խոհարակական արվեստում: Այս տարվա հոկտեմբերի 5-ից 10-ը Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում Խոհարարների միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ անցկացված օլիմպիդիայում ռուսաստանաբնակ Վերա Հովհաննսիյանի շաքարից պատրաստված արձանիկները լավագույնն են ճանաչվել ու հեղինակին ոսկե մեդալի արժանացրել: Վերա Հովհաննիսյանը, օլիմպադային, ի դեպ, մասնակցել է հայկական դրոշի ներքո: Վերջինս այսօր հանդիպել է լրագրողների հետ ու անկեղծացել՝ իր ամենամեծ երազանքն ի կատար է ածվել՝ ոսկի մեդալ է նվաճել Հայաստանի համար:

Աշխարհում պրոֆեսիոնալ խոհարարները տղարմարդիկ են, սակայն, խոհարակական արվեստի օլիմպադայում առաջին ոսկե մեդալը Հայաստանին բերեց ռուսաստանաբնակ Վերա Հովհաննսիյանը: Մեկ մետր երկարությամբ ու շուրջ 10 կգ շաքարից պատրաստված սկյուռիկները զարմացրել են աշխարհի 53 պետությունների ներկայացուցիչներին: Խոհարարների միջազգային ասոցիացիան չորս տարին մեկ օլիմպադա է անցկացնում, հավաքում ու հիանում է աշխարհի տարբեր անկյուններից Գերմանիայի Էրֆուրտ քաղաք ժամանած խոհարաների ու մասնագետների աշխատանքներով: դիզյաներ-նկարչի մասնագիտություն ունեցող աղջկա համար շաքարից քանդակներ կերտելը և մասնագւտություն է, և հոբի: Նա այն երջանիկներից է, ով սիրած մասնագիտությամբ զբաղվելու հնարավորություն ունի: Առաջին մեդալը Վերային բերեցին շաքարից պատրաստված թութակները, այդ ժամանակ նա հանդես էր գալիս ՌԴ դրոշի ներքո: Առաջին հաջողությունից ոգևորված՝ հերթական մեդալը Հովհաննիսյանը ցանկանում էր նվաճել արդեն հայկական մեդալի ներքո:

Մուլտֆիլմերի հերոսներ սիրող Վերան այս անգամ էլ չի դավաճանել իր սկզբունքներին.«Առաջին անգամ ես 2004թ մասնակցեցի ու ստացա արծաթ, ինձ համար երազանք էր օլիմպադայում ստանալ ոսկի ու ներկայանալ Հայաստանի դրոշով: Ժյուրին շատ էր զարմացած, թե ես ամեն մի մազն ինչպես եմ արել, ինչքան համբերություն եմ ունեցել: Երբ կանչեցին բեմ, որպեսզի տային մեդալը, ասացին, որ ամենալավ աշխատանքն է»:

Վերա Հովհաննիսյանից ոսկե մեդալի արժանացրած սկյուռիկների պատրաստման համար շուրջ երկու ամիս ժամանակ է պահանջվել: Վերան առավելագույնը հարյուր միավորից հենց հարյուր միավոր է հավաքել: Խոհարարների հայկական ասոցիացիայի նախագահ Արմեն Մանդալյանը ոգևորված է Վերայի հաջողություններով: Օլիմպիադայում Վերա Հովհաննիսյանը ոսկե մեդալ է նվաճել անհատական արտկլաս անվանակարգում: Առաջիկայում հետաքրքասերները հնարավորություն կունենան Վերա Հովհաննսիյանի աշխատանքների հետ ծանոթանալ արդեն Երևանում նախապատրաստվող ցուցահանդեսի շրջանակներում: Վերա Հովհաննիսյանն այսուհետ Երևանում է բնակվելու և պատրաստ է իր փորձն ու գիտելիքները փոխանցել երիտասարդներին:

Թողնել պատասխան

Back to top button