Հասարակություն

Բարեգործական հավաքված գումարը առաքելության ողջ նպատակին չի հերիքի

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

 

Անցյալ տարի ավստրալիական «THE SOUND WORLD» բարեգործական հիմնադրամը հայտարարեց դրամահավաքի մասին, որի միջոցները պետք է ուղղվեին անապահով խավի խուլ և թույլ լսողությամբ մինչև 3 տարեկան հայաստանցի 10 երեխաների վիրահատման նպատակով: Ինչպես պարզվեց, միայն լսողական պրոտեզների արժեքը կազմում է շուրջ 25 հազար դոլար:
Այսօր կայացած մամլո ասուլիսում ներկայացվեցին դրամահավաքի արդյունքները և սպասվող հետագա քայլերը: Պատմում է Արտակ Բարսեղյանը:

«Անցյալ տարի մենք լավատեսորեն էինք տրամադրվել այս գործին: Կարծում էի, որ բարեգործությունը հեշտ է տրվում: Ախր ինչպես չտաս գումար Հայաստանի խուլ երեխաների համար, առավել ևս՝ անապահով ընտանիքներից, սակայն իրականում ամեն ինչ ավելի բարդ ստացվեց»,- այսօր առաքելության ընթացքը ներկայացրնելով ասաց հիմանդրամի հիմնադիր-նախագահ, գործարար Ռոզա Ալպերտը:

Ռոզա Ալպերտը նշեց, որ բազմաթիվ ցուցահանդեսների և աճուրդների արդյունքում հավաքված գումարը քիչ է սպասվածից: Նա հիասթափված է և հայկական Սփյուռքի պասիվ վերաբերմումքով: Բարեգործը ստիպված վաճառել է իր ունեցվածքի մի մասը: Արդյունքում՝ հավաքված միջոցները կբավականացնեն 7 երեխայի բուժման համար, որը կիրականացվի դեկտեմբերի վերջին ֆրանսիացի և տեղական բարձր որակավորման մասնագետների ուժերով:
Հիմնադրամի նախագահն արձանագրեց, որ ընչազուրկ խուլ երեխաների բուժումը լուրջ խնդիր է Հայաստանի համար, քանի որ այն հիմնականում լուծվում է բարեգործական միջոցների հաշվին: Հրեա բարերարը հայտնեց, որ հարցերի այս շրջանակը նա քննարկել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի, ինչպես նաև «Նաիրի» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների ղեկավարության հետ` երեխաների բուժումն անվճար իրականացնելու համար:
Ըստ նրա՝ հավաքված 118 հազ. դոլարը հազիվ բավականացնի լսողական իմպլանտների ձեռքբերմանը։
 

Թողնել պատասխան

Back to top button