Տնտեսական

Արտակ Ղազարյան. Գործատուները պետք է ունենան Նույնականացման քարտ և էլեկտրոնային ստորագրություն

Շաքե Ավոյան

«Ռադիոլուր»

2013 թ. հունվարի 1- ից ուժի մեջ է մտնելու միասնական եկամտային հարկը, որը փոխարինելու է ներկայիս եկամտահարկին ու գործատուի և աշխատողի կողմից վճարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարներին։
Եկամտային հարկի հաշվետվությունները հարկային մարմին ներկայացվելու են միայն էլեկտրոնային եղանակով, իսկ դա նշանակում է, որ բոլոր գործատուները և այն անձինք, ովքեր ստորագրում են այդ հաշվետվությունները, պետք է հիմա արդեն շտապեն ձեռք բերել Նույնականացման քարտ, որը տրվում է ոստիկանության անձնագրային բաժինների կողմից:
Նույնականացման քարտը պարունակում է էլեկտրոնային ստրագրություն, որն ակտիվացվում է, ապա գործատուն գրանցվում է  ՀՀԿԱ ՊԵԿ համապատասխան համակարգում։ Դրա միջոցով էլ ուղարկվելու են էլեկտրոնային հաշվետվությունները:
Ներկայումս հանրապետության 61 անձնագրային բաժիններից 30-նն արդեն պատրաստ են հայտատուներին ապահովել Նույնականացման քարտերով, իսկ նոյեմբերի 10-ից այդ հնարավորությամբ ապահովված կլինեն արդեն բոլոր բաժինները:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button