Հայ բարեգործականի ընդհանուր ժողովը՝ Մայր աթոռում
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»
Այսօր Մայր Աթոռ սբ. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում բացվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության 87-րդ ընդհանուր ժողովը։ Աշխարհասփյուռ բարերարների միավորող ՀԲԸՄ գործունեությունն ուղղված է Սփյուռքի գաղթօջախներում հայապահպանությանն ու հայրենիքի զարգացմանը:
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը ստեղծվել է 1906թ-ին Կահիրեում։ Առաջին նախագահը եղել է Պողոս Նուպար փաշան, ապա Գալուստ Գյուլբենկյանը, Ալեք Մանուկյանը և այլք:
Կառույցը տարբեր մշակութային և մարդասիրական ծրագրերով պահպանում և զարգացնում է հայկական ազգային գիտակցությունն ու ժառանգությունը: Աշխարհի 26 երկրում գործում են 145 գրասենյակներ: Տարեկան 400 հազար հայեր առնչվում են միության ծրագրերին:
«Այսօր մեր առջև դրված են գլխավոր խնդիրներ՝ հայ ժողովրդի համար հուսալի ապագայի ստեղծումը, Հայաստանի և Սփյուռքի միջև արդյունավոր հարաբերությունների մշակումը, Արցախի անկախության և ինքնորոշման ճանաչումը, ցեղասպանության 100- ամյակին ընդառաջ՝ ճանաչումի և հատուցումի խնդիրները»,- ասաց Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը:
Անդրադառնալով սիրիահայության խնդիրներին՝ Պերճ Սեդրակյանը նշեց, որ ստեղծել են սիրիահայության հարցերով զբաղվող կենտրոն, որով օժանդակություն կցուցաբերվի կարիքավորներին:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էլ հայտնեց որ կառավարությունը Հայաստանում Սիրիայի մեր հայրենակիցների համար 500 մլն դրամի զեղչեր է կիրառվել, իսկ Սիրիայում այժմ իրականացնում է «Օգնություն եղբորդ» ծրագիրը:
ՀԲԸՄ 87-րդ ըդհանուր ժողովի մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով՝ մեծահարուստներն ազգի նկատմամբ պետք է կրեն սոցիալական պատասխանատվություն, որոնք իրենց գործունեությամբ հավերժացվում են ժողովրդի մեջ՝ մեջբերելով հատնի բարերար Ալեք Մանուկյանի վառ օրինակը, ում աճյունն ամփոփված է Մայր Աթոռում:
Ժողովի շուրջ 300 մասնակիցներին իր հայրապետական օրհնությունը բերեց Վեհապառ Հայրապետը։ «Բարեգործականը
Հայոց հոգևոր առաջնորդը ներկաներին հրավիրեց մասնակցելու վիթխարի խաչի օծման և օրհնման արարողությանը, որն այսօր բացվեց Արագածոտնի մարզում, Տառերի պուրակից քիչ հեռու: Խաչի վրա ամեն տարի կավելանա նոր խաչ: