Մշակույթ

Յուրի Երզնկյանի «Առաջին սիրո երգը»

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»


«Կինոաշուն» նախագծի շրջանակներում Հայասատանի ազգային կինոկնետրոնը հայ կինոյի անվանի ռեժիսոր Յուրի Երզնկյանի ծննդյան 90-րդ ամյակը երեկ նշել է նրա հայերնի ծննդավայրում՝ Ալավերդիում։ Կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի գլխավորությամբ Լոռի այցելած արվեստագետների թվում էին ռեժիսորներ Ալբերտ Մկրտչյանը, Հովհաննես Գալստյանը, Յուրի Երզնկյանի ընտանիքի անդամները։

«Այն ազգը, որ չի կռվում իր հանճարների և նրանց թողած արժեքների համար, չի պահպանում ու հիշում դրանք, վերածվում է մարդկանց սովորական խմբի»,-Ալավերդիի մշակույթի տանը կազմակերպված հոբելյանական միջոցռումը հենց այս խոսքերով հանդիսությունը երիտասարդ կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը։
Նա հպարտությամբ հիշեց, որ իր մեծ ուսուցչի՝ Յուրի Երզնկյանի նկարահանած «Առաջին սիրո երգն» ունեցել է 26 միլիոն հանդիսատես, հաջողություն, որի մասին ժամանակակաից շատ ու շատ ռեժիսորներ կարող են միայն երազել։
Հիշեց նաև , որ 90-ականների մութ ու անհույս տարիներին Յուրի Երզնկյանը թերթ էր տպում կինոյի մասին ու իր սաներին ստիպում անգործ չնստել ու ֆիլմ նկարել ժապավենի վրա։
Վեց տասնյակից ավելի վավերագրական ու գեղարվեստական ֆիլմեր, այդ թվում՝ «Հովազաձորի գերիները», «Առաջին սիրո երգը», «Սգավոր ձյունը», որի համար Յուրի Երզնկյանին շնորհվեց ԽՍՀՄ պետական մրցանակ։ Ռեժիսորի ստեղծագործական կյանքում մեծ իրադարձություն էր «Խաթաբալա» կինոնկարը՝ ըստ Գաբրիել Սունդուկյանի համանուն պիեսի։
Յւորի Երզնկյանի դուստրը, կինոգետ Անիտա Երզնկյանը հիշեց, որ հայրը սիրում էր իր ծննդավայրն ու տեղի հանդիսատեսն էլ հաճախ դառնում էր նրա ֆիլմերի առաջին հանդիսատեսն ու քննադատը։

Թողնել պատասխան

Back to top button