Հասարակություն

Մաքուր բարեկարգ փողոցներով համայնք. Սառնակունքի համայնքապետի ցանկությունը

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Սյունիքի մարզի  Սիսիանի տարածաշրջանի Սառնակունք համայնքը գտնվում է բարձր լեռնային գոտում,  ծովի մակրերույթից 2170 մետր բարձրության վրա, ունի  540 բնակիչ: Համայնքի  վարչական տարածքը   12 հազար հա է , որի մեծ մասը գյուղատնտեսական նշանակության հողեր են:
Սառնակունքում դպրոց ու մանկապարտեզ էլ կա.  Սառնակունքի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Սարգիս  Կարապետյանն ասում է, որ  մանկավարժի աշխատավարոձով հնարավոր չէ ընտանիք պահել: Հենց սրանով է նա բացատրում, որ հատկապես քաղաքների դպրոցներում տղամարդ ուսուցիչ էիչ է մնացել:
Գյուղում ուրիշ է, դասերից հետո  պարտադիր կամ հող են մշակում, կամ էլ անասնապահությամբ զբաղվում։

«80 հազար  աշխատավարձ եմ ստանում: Ունեմ երեք երեխա։ Տարեկան  մենակ հարյուր հիսուն հազար դրամ շորերին ու գրենական պիտույքներին ենք տալիս;  Իհարկե աշխատավարձս քիչ է»,- ասում է ուսուցիչը:
12 հազարի հա հողից Սառնակունքում շատ քիչ մասն է մշակվում:   Հիմնականում հաճար են ցանում, երբեմն նաև աշնանացան ու գարնանացան ցորեն  և գարի:
«Սոցիալական խնդիրներ իհարկե ունենք,- ասում համայնքի ղեկավար Մանուչար Մկրտչյանը,- շուկայից հեռու ենք, գյուղմթերքի ինքնարժեքն ավելի բարձր է:  Կողքի մարզերից բերում են, մարդիկ փոխանակում են կատարում, կանխիկ գումարի խնդիր ունենք»:
Սերյոժա Ավանեսյանը ծնվել ու մեծացել է Սառնակունքում:  Ունի չորս հեկտար հող, սակայն չի մշակում: Ասում է` «վառելիքն է թանկ» ու  հիշում խորհրդային տարիները, երբ ամեն ինչ  մատչելի էր, գյուղում աշխատատեղեր էլ կային։
«Երիտասարդները մեկ երկու ամիս խոտհունձով են զբաղվում, հետո պարապ-սարապ թափառում են»,- պատմում է զրուցակիցս ու հավելում` երիտասարդն ամուսնանա ինչ անի:

Ի նչ է ուզում, որ Սառնակունքում փոխվի համայնքի ղեկավարը. «Կուզենայի մաքուր բարեկարգ փողոցներով համայնք ունենալ, ինչին  խանգարում են միջոցները։ Համայնքն ունի 7 մլն դրամ»։
Գուցե կառավարության որդեգրած տարածքների համաչափ զարգացման  ծրագիրը սառնակունքցիների կյանքում  ինչ- որ բան փոխի: Այստեղ դեռ սպասում են:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button