Հասարակություն

Մարզերում 259 բժշկի պակաս կա

Լենա Բադեյան

«Ռադիոլուր»

Եթե մարզի միակ բժիշկ-գինեկոլոգը գնում է արձակուրդ, ապա ինչպես պետք է ծնվեն տվյալ մարզի բնակավայրերի երեխաները. հարցի պատասխանն, օրինակ, գիտեն Բերդի բնակիչները: Խնդրին վերջապես ծանոթացել է նաեւ առողջապահության նախարարը:
Պարզվում է այսօր հանրապետությունում կա 259 բժիշկի պակաս: Առաջիկայում թիվը 30-ով կպակասի, քանի որ նախարարությանը հաջողվել է համոզել նորավարտ մասնագետներին գործուղվել մարզեր աշխատելու։ Բայց սա դեռ խնդրի լուծում չէ, քանի որ բազում խնդիրների կողքին նույնիսկ նորավարտ մասնագետները երկար չեն կարողանա աշխատել մարզերում 60 հազար դրամ աշխատավարձով:

Թողնել պատասխան

Back to top button