ԿարևորՀասարակություն

Մայրական կաթին ոչինչ չի փոխարինի. ինչպես մեծացնել առողջ երեխա

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Հոկտեմբերին նշվում է կրծքով սնուցման համաշխարհային շաբաթը: Եվրոպական գրեթե բոլոր երկրներում այն նշում են հոկտեմբերի 2- րդ շաբաթվա ընթացքում:
Խոսելով նորածիններին մայրական կաթով կերակրելու անհրաժեշտության մասին` ոլորտի մասնագետները խորհուրդ են տալիս գոնե մինչև 9 ամսականը երեխային չկերակրել արհեստակեն կերով:
«Ռադիոլուրի» հետ զրույցում «Վստահություն» առողջապահական հասարակական կազմակերպության նախագահ, մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը ասում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը համատեղ մշակել և առաջարկել են «Կրծքի և վաղ հասակի երեխաների սնուցման գլոբալ ռազմավարությունը»։ Այն հիմնված է մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքի վրա և ուղեցույցն է, թե ինչպես պետք է պաշտպանել և խրախուսել բացառապես կրծքով սնուցումը  կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում, ինչպես նաև շարունկվող կրծքով սնուցումը մինչև 2 տարեկանը և ավելի երկար` զուգակցելով այն անվտանգ և համապատասխան հավելյալ սնուցման հետ` սկսած 6 ամսականից։

 

Թողնել պատասխան

Back to top button