Հասարակություն

Հայաստանում 240 հաշվառված մարմնավաճառ կա

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Մեր երկրում հաշվառված է 240 մարմնավաճառ, որոնց գործունեությունը ոստիկանությունում գնահատում են որպես վարչական իրավախախտում։ Ինչպես վիճակագիրներն են ասում, տարիքային կտրվածքով մարմնավաճառների 20 տոկոսը 18-25 տարեկան է, 49 տոկոսը՝ 25-30 տարեկան, 28 տոկոսը՝ 35-45 տարեկան, 3  տոկոսը` 45 եւ բարձր տարիքի են: Կան և 60-ն անց սիրո քրմուհիներ։

Ոստիկանության հասարակական  կարգի ապահովման վարչության պրոֆիլակտիկ բաժնի հատուկ-կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ` Արա Սրապյանի խոսքով՝ մարմնավաճառներին դասակարգում են երեք խմբի։

«Փողոցում կանգնող մարմնավաճառներ, որոնք մշտապես գտնվում են ոստիկանության տեսադաշտում, երկրորդ խմբում այն մարմնավաճառներն են, որոնք գործունեություն են ծավալում բարերում, գիշերային ակումբներում, ինչպես նաեւ այլ երկրներից, մասնավորապես՝ Ուկրաինայից եւ Ռուսաստանից հյուրախաղերով Հայաստան եկող մարմնավաճառները, որոնք քիչ վերահսկելի են, եւ երրորդ խմբում են էլիտար մարմնավաճառներ, որոնք իրենց ծառայությունները առաջարկում են հեռախոսազանգերի միջոցով։ Նրանք ընդհանրապես դուրս են վերահսկողությունից»,- ասում օ Արա Սրապյանը:

 

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button