ԿարևորՏնտեսական

Մեկնարկել է ԱՐՄՊՐՈԴԷՔՍՊՈ ամենամյա ցուցահանդեսը

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Երևանում այսօր մեկնարկել է ԱՐՄՊՐՈԴԷՔՍՊՈ ամենամյա ցուցահանդեսը, որին մասնակցել է ագրոպարենային ոլորտի շուրջ 45 ձեռնարկություն: «Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել հայկական ձեռնարկությունների թողարկած որակյալ ապրանքները: Կարևոր է նաև այն, որ կարողանանք մի կողմից հանրությանը ներկայացնել ընկերություններին, մյուս կողմից էլ օժանդակենք, որպեսզի նրանք նոր շուկաներ գրավեն: Այստեղ չկա որևէ ձեռնարկություն, որն իր ապրանքը չի արտահանում Հայաստանից: Արտահանումը մեզ համար գերակա ուղղություն է»,-լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապխետ տիգրան Սարգսյանը: Հայկական ձեռնարկություններն ի դեպ, գուցե հնարավորություն ունենան իրևենց արտադրանքը արգենտինացի սպառողներին հասցնել:Երևանում այսօր Հայաստանի առևտրարադյունաբերական պալատի ու մեր երկրում Արգենտինայի հանրապետըութան դեսպանատան նախաձեռնությամբ նաև հայ-արգենտինական գործարար համաժողով է կազմակերպվել: Մեր երկրում Արգենտիանյի արտակարգ ու լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան նախընտրում է հայկական ծագման գրեթե բոլոր արտադրատեսակները:

Ցուցահանդեսին մասնակից բոլոր ընկերությունները այս տարի ավելացրել են իրենց արտադրության ծավալները, աշխատավարձերն են բարձրացրել, ասում է հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը.«Մասնակիցների քանակը տարեցտարի ավելանում է, դա նշանակում է, որ մասնակիցները կարևորում են այս էսքպոն, և իրենց հնարավորություն է տալիս մի կողմից տեսնել, թե իրենց մրցակից ընկերությունները ինչ նորամուծություններ ունեն, մյուս կողմից էլ նրան քներկայացնում են իրենց արտադրանքը իրենց նվաճումները: Կարևոր է նաև , որ այն ընկերությունները, որոնք ներկայացված են այստեղ, ներկայացնենք մի կողմից մեր հանրությանը, մյուս կողմից էլ օժանդակենք, որպեսզի նրանք նոր շուկաներ գտնեն»:
Հայկական ընկերությունների համար նոր շուկաներից մեկը թերևս Արգենտինան է, Հայաստանի ու Արգենտինայի միջև ապրանքաշրջանառությունն այնքան էլ մեծ չէ, նույնը կարելի է ասել, նաև արգենտինական արտադրանքի մասին: Մեր երկրից գրեթե ոչինչ չի արտահանվում Արգենտինա, այնտեղից ներմուծվող տեսականին ևս մեծ չէ՝ սիգարետներ, գինիներ: Երկու երկրների գործարար պոտենցիալին ծանոթաալու նպատակով Երևանում այսօր հայ-արգենտինական գործարար համաժողով էր կազմակերպվել: Մեր երկրում Արգենտիանյի արտակարգ ու լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան, ով նաև համաժողովի կազմակրեպիչներից մեկն էր, նկատում է, որ երկու երկրների միջև ներդրումերի դաշտը նույնպես գրեթե բաց է, թե որքանով է բարենպստ մեր երկրի գործարար միջավայրը, դեսպանը դեռ չգիտի, պետք է ուսումնասիրեն: Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան Հայկական արտարդրանքի երկրպագուներից մեկն է.«Ես բավականին ակտիվ սպառող եմ, հաճախ եմ փորձում և ինձ շատ են դուր գալիս հայկական գինիներն ու կոնյակները որոնք բավականին բարձր որակ ունեն: Սիրում են մրգերը, բանջարեղենները: Ինձ հատկապես դուր է գալիս այն, որ հայկական արտադրանքը իսկապես բնական հումքից է պատրաստվում: Մեծ հաճույքով նաև ջերմուկ են խմում»:
Հավելենք, որ հայ-արգենտինական գործարար համաժողովի կազմակերպիչներից է նաև Հայաստանի Առևտրարադյունաբերական պալատը:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button