Հասարակություն

Սպանություն Թբիլիսյան խճուղում

Հոկտեմբերի 19-ին, ժամը 01.55-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ ժամը 23.50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Թբիլիսյան խճուղուց իրենց մոտ է տեղափոխվել 27-ամյա Արսեն Շահբազյանի դիակը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հոկտեմբերի 18-ին, ժամը 23.30-ին, Թբիլիսյան խճուղում գտնվող ռեստորանային համալիրի դիմացի մայթեզրին, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Արսեն Շահբազյանի կրծքավանդակին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է:

Ոստիկանությունից հայտնում են, որ միջոցառումներ են ձեռնարկվում հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button