ԿարևորՔաղաքական

Ղարաբաղյան հակամարտության հարցում ԱՄՆ դիրքորոշումը մնում է անփոփոխ,-հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ փոխդեսպանը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի տեղակալ Ադամ Սթերլինգն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. «Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է մնալ տարածաշրջանի երկարատև կայունության ու զարգացման ճանապարհին ընկած մեծագույն խոչընդոտը: ԱՄՆ-ը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի համար անհրաժեշտ պայմանների ու վստահության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ՝ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում իրական առաջընթացի հասնելու համար: Հակամարտության նկատմամբ ԱՄՆ դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ. ԱՄՆ-ը հավատարիմ է հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորմանը, քանի որ դա տարածաշրջանի զարգացման համար միակ ուղին է»,-ասել է Սթերլինգը:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button