ԿարևորՔաղաքական

Հերթական դիտարկումը ԵԱՀԿ-ն կանցկացնի հոկտեմբերի 23-ին

Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հոկտեմբերի 23-ին ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մերձակայքում: ԼՂ-ի տարածքից դիտարկումն իրականացվելու է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի ղեկավարությամբ: Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ-ի  առաքելության անդամների անվտանգությունը,-հաղորդել են ԼՂ-ի արտգործնախարարության մամուլի ծառայությունից:

Թողնել պատասխան

Back to top button