ԿարևորՀասարակությունՄիջազգային

Գիտական հեղափոխություն. բրիտանացիները վառելիք են ստանում օդից

Բրիտանական ոչ մեծ ընկերությունը հեղափոխական տեխնոլոգիաների կիրառմամբ կարողացել է վառելիք ստանալ օդից։

Air Fuel Synthesis ընկերությունը առաջին հինգ լիտր վառելիքն ստացել է օգոստոսին, երբ գործարկել է ոչ մեծ սարքավորումը, որը ածխաթթու գազից եւ ջրային գոլորշուց ստացել է հեղուկ վառելիք, գրում է բրիտանական The Independent- ը։

Ընկերությունը հույս ունի երկու տարում կառուցել ավելի խոշոր սարքավորում եւ օրական արտադրել 1 տոննա վառելիք։

Թեեւ գիտական մշակումները գտնվում են սկզբնական փուլում եւ անհրաժեշտ է էլեկտրաէներգիա ազգային ցանցերից, ընկերությունը կարծում է, որ արդյունքում հնարավոր կլինի օգտվել վերականգնվող էներգիայի աղբյուրներից։

«Մենք օդից վերցրել ենք ածխաթթու գազը  եւ ջրից ջրածինը  ու վերածել այս տարրերը վառելիքի։ Ոչ մեկը չի կատարել նման բան ոչ մեր երկրում։ ոչ էլ նրա սահմաններից դուր, որքան ինձ հայտնի է։ Մեր վառելիքը կարող է աշխատել գոյություն ունեցող շարժիչներում։ Սա նշանակում է, որ կարող է օգտագործվել գոյություն ունեցող տրանսպորտային ենթակառույցներում»,- ասել է ընկերության ղեկավար Պիտեր Հարսիոնը։

Թողնել պատասխան

Back to top button