Մշակույթ

Գիտաժողով՝ նվիրված ազգային օպերայի հիմնադիրին

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Այսօր Երևանում մեկնարկեց Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 7-րդ նստաշրջանը: Այն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակում  և ԳԱԱ արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:
Գիտաժողովը նվիրված է  հայ ազգային օպերայի հիմնադիր, կոմպոզիտոր Տիգրան Չուխաճյանի 175-ամյակին, սակայն սա չի նշանակում, որ քննարկվող հարցերը  վերաբերվում են միայն  կոմպոզիտորի երաժշտական ժառանգությանը:
Երիտասարդ գիտնականների շուրջ 40 զեկույցները ներառում են նաև գեղանկարչությունը. ճարտարապետությունը, կինոն, բալետը։

Երիտասարդ գիտնականների նոր սերունդը հաճելիորեն զարմացնում է փորձառու ավագ սերնդին իր պատրաստության բավականին բարձր մակարդակով, նշեում է արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, արվեստագիտության դոկտոր Աննա Ասատրյանը։
Գիտաժողովի մասնմակիցների թվում է և Նովոսիբիրսկի  Ճարտարապետության և գեղարվեստի պետական ակադեմիայի ասպիրանտ Դավիթ Նահատակյանը, որի զեկույցը վերաբերվում է հայկական և վրացական միջնադարյան ճարտարապետության ընդհանրություններին: Այս գիտաժողովից երիտասարդ գիտնականը ակնկալում է իր հասակակից գործընկերների բարձր ակտիվությունը:

 

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Back to top button