Քաղաքական

Արամ Կարապետյանը նախագահական ընտրություններից սպասելիք չունի

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Հասարակությունն այլեւս չի ցանկանում լսել այն քաղաքական խնդիրների մասին, որոնք այսօր կան Հայաստանի ներքաղաքական դաշտում: Իրավիճակը Նոր Ժամանկներ կուսակցության ղեկավարը համեմատում է ճահիճի հետ: Այդ պատճառով էլ նախագահի առաջիկա ընտրություններից սպասելիքներ չունի: Որակի փոփոխություն, նոր դեմքեր եւ նոր ուժեր քաղաքական գործիչը ակնկալում է տեսնել հաջորդ ընտրությունների ժամանակ: Ընդ որում՝ ինչպես ինքն է ասում «կուսնից նոր ուժեր բերել հնարավոր չէ», պետք է արդեն եղած քաղաքական ուժերի ներսից գտնել նոր դեմքերի, որոնք դեռ այդքան էլ կեղտոտված չեն եւ նրանց բոլորին հավաքել մի ընդհանուր ուժի մեջ: Այս գործընթացում Արամ Կարապետյանը տեսնում է բոլոր ուժերի ներկայացուցիչներին, բացի հանրապետականներից:

Թողնել պատասխան

Back to top button