Միջազգային

Առնվազն 8 զոհ. պայթյուն Բեյրութում (լուսանկարները՝ «Ազդակ» օրաթերթի)

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնում այսօր խոշոր պայթյուն է որոտացել։ Լիբանանի «Ադակ» օրաթերթի համաձայն՝ զոհվել է առնվազն ութ մարդ, վիրավորների թիվը հասել է 100- ի։

Պայթյունը տեղի է ունեցել առավելապես քրիստոնյաներով բնակեցված Էշրեֆիե թաղամասում։ Տեղեկություններից մեկի համաձայն՝ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ավտոմեքենայի մեջ, մեկ այլ աղբյուրի համաձայն՝ շենքի ներսում։

Պայթյունի հետեւանքով շենքն ու մոտակայքի ավտոմեքենաները կրակի ճարակ են դարձել։

Թողնել պատասխան

Back to top button