ԿարևորՏնտեսականՔաղաքական

Ամերիկյան տեխնոլոգիաները՝ հայաստանյան էներգետիկ ոլորտում. ԱԷԿ- ի գործարկումը երկարացվել է 10 տարով

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների միջև այսօր ստորագրվել է էներգետիկայի բնագավառում համագործակցության փոխըմբռնման հուշագիր։ Այն հնարավորության կտա օգտագործել ներգետիկայի ոլորտում ամերիկյան տեխնոլոգիաները,  մասնավորապես ատոմակայանի նոր բլոկի շինարարության ժամանակ ու նաև հարակից այլ նախագծերում, պարզաբանել է ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Մինչ Հայաստանի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը կառավարությունն արդեն որոշում է կայացրել գործող ատոմակայանի գործարկումն ավելացնել ևս 10 տարով, քանի որ, ըստ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի, նորի կառուցումը կտևի ճիշտ այդքան ժամանակ և այժմ քննարկվում է հարցը, թե ինչպես անել, որ հնի հետագա գործարկումն անվտանգ լինի։
Գործող ատոմակայանի գործարկման վերջնաժամներ էր նշված 2016-ը։ ԵՄ- ն դեմ է արտահայտվել ժամկետի երկարաձգմանը: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը անդրադառնալով հարցին նշեց, որ ԱՄՆ համակարծիք է 2016- ին ատոմակայանի աշխատանքը դադարեցնելու մոտեցմանը, սակայն եթե այնուամենայնից շարունակվի գործարկումը ԱՄՆ կաջակցի Հայաստանին։

 

Թողնել պատասխան

Back to top button