ԿարևորՔաղաքական

Ադամ Շիֆն ԱՄՆ իշխանություններին առաջարկում է դադարեցնել ռազմական օգնության տրամադրումը Ադրբեջանին

Հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆն ԱՄՆ իշխանություններին առաջարկում է դադարեցնել ռազմական օգնության տրամադրումը Ադրբեջանին և դրանով ցույց տալ, որ Սաֆարովի ներումն անընդունելի էր, միաժամանակ հիշեցնելով, որ Հայաստանի կամ Արցախի դեմ որևէ ագրեսիա ընդունելի չէ ԱՄՆ-ի կողմից։ Այս առաջարկը նա արել է Asbarez.com-ում Արցախի մասին հրապարակած հոդվածում: Մանրամասն հիշեցնելով հայ-ադրբեջանական հակամարտության պատմությունը Շիֆը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ պատերազմի տարիներն ու տնտեսական շրջափակումը խոչընդոտում են Լեռնային Ղարաբաղի զարգացմանը, և ԱՄՆ իշխանությունը պետք է մեծացնի Արցախին տրամադրվող օգնության չափը։
«Արցախի ժողովուրդը չպետք է հայտնվի Ալիևի ձեռքում։ Մարդասպան Սաֆարովի վերադարձը տոնելով՝ նա և իր ժողովուրդը ցույց տվեցին իրենց իրական էությունը և համոզիչ փաստ տվեցին Արցախի անկախության ճանաչման համար»,-եզրափակել է Շիֆը։

Թողնել պատասխան

Back to top button