Քաղաքական

Օգնության ծրագրերից անցնել առևտրի և ներդրումների խրախուսման

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի օրակարգում հասունացել է պահը՝ օգնության ծրագրերից անցնելու առևտրի և ներդրումների խրախուսման. այսօ կայացած հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինը համակարծիք են եղել այս հարցում։

 

Էրիկ Ռուբինը ներկայացրել է Երևանում այսօր անցկացված Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստի քննարկումների արդյունքները և դրանք գնահատել արդյունավետ ու կառուցողական:

 

Ամերիկացի դիվանագետը գոհունակությամբ է փաստել, որ պատիվ է ունեցել անցած 20 տարիներին, ի թիվս իր բազմաթիվ գործընկերների, անձամբ աշխատելու ի նպաստ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման, և շատ լավ գիտի, թե ինչ վերելք են ունեցել այդ հարաբերությունները Հայաստանի անկախացումից ի վեր:

 

«Այն Հայաստանը, որ դուք կառուցել եք, շատ է տարբերվում այն երկրից, որը երկու տասնամյակ առաջ լքեց Խորհրդային Միությունը: Բայց միևնույն ժամանակ, կան բազմաթիվ մարտահրավերներ, և ես համաձայն եմ Ձեզ հետ, պարոն նախագահ, որ միասին աշխատելով մենք կարող ենք դիմագրավել այդ մարտահրավերներն ու լուծումներ գտնել»,-ասել է Ռուբինը:

 

Հանդիպմանն անդրադարձ է եղել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ:

Թողնել պատասխան

Back to top button