Հասարակություն

ՀԱՊԿ ղեկավարությունը հայկական ստորաբաժանման պատրաստվածությունն ու գրագիտությունը բարձր է գնահատել (ֆոտոշարք)

Ղազախստանի Ալմաթի քաղաքի մերձակայքում` «Իլիյսկսի» զորավարժարանում, ավարտվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Անխախտ եղբայրություն-2012» պայմանական անվանվամբ առաջին համատեղ խաղաղապահ զորավարժությունը:

Զորավարժության ընթացքում մշակվել և իրագործվել են հակամարտող կողմերի բաժանման, զինադադարի պայմանների պահպանման վերահսկողության համատեղ միջոցառումներ:

ՀԱՊԿ շրջանակներում առաջին անգամ անցկացված խաղաղարար «Անխախտ եղբայրություն-2012» զորավարժության ժամանակ հայկական խաղաղապահները ՄԱԿ-ի հովանու ներքո ՆԱՏՕ-ի ղեկավարած բազմազգ խաղարար առաքելությունների ժամանակ ձեռք բերած իրենց բացառիկ փորձն ու հմտությունն են փոխանցել ՀԱՊԿ գործընկերներին: Ինչպես նշել է ՀԱՊԿ ղեկավարությունը` հայկական ստորաբաժանումը իրեն դրսևորել է շատ գրագետ և պատրաստված: Առաջադրված բոլոր խնդիրները կատարվել են շատ բարձր մակարդակով:

Ընդհանուր առմամբ, զորավարժությանը մասնակցել է մոտ 950 մարդ, մինչև 70 միավոր ավտոմոբիլային և 35 միավոր զրահատանկային տեխնիկա, 4 «Մի-17» ինքնաթիռ: ՀՀ զինված ուժերից զորավարժությանը մասնակցում է 30 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button