Քաղաքական

ԱՄՆ- ը շարունակելու է համակողմանի փոխգործակցության զարգացումը Հայաստանի հետ, ասել է Ռուբինը

ԱՄՆ-ն բարձր է գնահատում գործընկերությունը Հայաստանի հետ և շարունակելու է համակողմանի փոխգործակցության զարգացումը, հայտնել է պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինը ՀՀ ԱԳ նախարարի հետ երեկ Երեւանում կայացած հանդիպման ժամանակ՝ հավելելով, որ համագործակցության ոլորտներն արագ տեմպերով ընդլայնվում են և այդ համատեքստում կարևորել է երկխոսությունը քաղաքական, տնտեսական, պաշտպանական ոլորտներում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են քաղաքական և տնտեսական բնագավառներում փոխգործակցության զարգացման հարցերին, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի այսօր տեղի ունեցող նիստին։

Էդվարդ Նալբանդյանը և Էրիկ Ռուբինը քննարկել են արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ընդգծեց, որ ԱՄՆ-ը բարձր է  գնահատում հայկական կողմի կառուցողական դիրքորոշումն այս հարցում, Հայաստանի հանձնառությունը հակամարտության կարգավորմանը հասնելու բացառապես բանակցային ճանապարհով:

Թողնել պատասխան

Back to top button