Կարևոր

Ովքե՞ր են Աղվանք պետության մեջ մտած ցեղերի էթնիկ ժառանգները. երկօրյա գիտաժողով` Երեւանում

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Երևանում այսօր մեկնարկել է «Ալբանիա-Աղվանք-Առան. էթնոքաղաքական պատմության և քրիստոնեական մշակույթի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովը, որը միտված է հստակեցնելու ՝ ովքեր են այսօր պատմական «Կովկասյան Ալբանիա», իսկ հայկական աղբյուրներում՝ Աղվանք պետության մեջ մտած ցեղերի էթնիկ ժառանգները։ Գիտաժոողվի երկու օրերեի ընթացքում իրենց զեկույցներով հանդես կգան ոչ միայն հայ և ռուս գիտնականներ, այլև վերոնշյալ աղվանական պետության կազմի մեջ մտած ու մինչ մեր օրերեը իրենց ֆիզիկական գոյությունը պահպանած կովկասյան ժողովուրդների ներկայացուցիչներ։ Երևանյան գիտաժոողվի շրջանակներում հայ և օտարազգի գիտնականները կփորձեն վերականգնել ժամանակին Կուր գետի հյուսիսային ափերով մինչև կովկասյան լեռնաշղթան ձգված Աղվանից աշխարհի իրական պատմությունը, որի անունից թուրք քոչվորների ժառանգներն այսօր փորձում են հավակնություններ դրսևորել հայկական տարածքների հանդեպ:
«Մեր օրերեում Աղվանական մշակույթի իրական ժառանգորդներ են համարվում Հյուսային Կովկասի որոշ ժոողվուրդներ, մասնավորապես դաղստանցիները, սակայն ոչ երբեք ադրբեջանցիները»,-ասում է ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։ Դաղստանում և նրան հարող լեզգիաբնակ ու ավարաբնակ տարածքներում ժամանակին հաստատված ադրբեջանցիներն այսօր էլ կոչվում են իրենց եկվոր նախնիների՝ թյուրքական քոչվոր ցեղերի անուններով։ Այստեղ նրանք դեռևս մուղալներ են կամ թարաքյամաններ, այսինքն՝ մոնղոլներ կամ թուրքմեններ։ իր ինքնությունը վերջնականապես չհստակեցրած ժողովուրդ , որին 20-րդ դարում միայն տրվեց «ադրբեջանցի» անվանումը։ իրեն աղվանական մշակույթի ժառանգորդ հռչակած ադրբեջանի հավակնություններն Արցախի պատմամշակութային հուշարձանների հանդեպ առնվազն ցինիզմ է, որը չի դիմանում որևէ գիտական հիմանավորման:

Թերևս ավելորդ է մեկ առ մեկ անդրադառնալ Արցախի ազատագրված տարածքներում գտնվող այն հարյուրավոր եկեղեցիներին, վանքերին ու հուշարձաններինն, որոնք վկայում են այս շրջաններում հայկական հոգևոր մշակութային կյանքի անընդմեջության մասին։ Իսկ վերջին տարիներին մեկը մյուսին հաջորդող սենսացիոն հայտանգործությունները պարզապես ի չիք են դարձնում Ադրբեջանի բոլոր հավակնությունները։ Դադիվանքի կամ Խութավանքի տարածքում հայտնաբերված Սուրբ Դադիի մասունքներով ապացուցվեց, որ Հայասատն այցելած Սուրբ Թադեոսի աշակերտներից Դադին իր մահկանացուն կնքել է հենց այս վանքում, հետևաբար Դադիվանքը ոչ թե աղվանակն հուշարձան է, ինչպես պնդում էին ադրբեջանցիները, այլ պատկանում է քրիստոնեկան աշխարհի հնագույն սրբավայրերի թվին։ Սենսացիոն հայտնագործությունների թվում Աղդամի տարածքում հայկական հնագիտական արշավախմբի կողմից Տիգրան Մեծի կառուցած Արցախի Տիգրանակերտի բացահայտումն էր, ինչը վկայում է Արցախի տարածքում հայոց պետականության երկհազարամյա գոյության մասին։ Ռուս գիտնական, պատմական գիտությունների դոկտոր Վլադիմիր Զախարովի ձևակերպմամբ, ադրբեջանցիների աղվանական մշակույթի ժառանգորդ լինելու վարկածն առնվազն ծիծաղելի է, մինչդեռ սա քաղաքականություն է, որն իրականացվում է պետության առաջին դեմքի մակարդակով. ապացուցել, որ հայերն այս տարածքում եկվորներ են, իսկ իրենք Կովկասի հնագույն ժոողվուրդներից մեկը. «Այս քաղաքականությունը բնութագրելու համար այլ բառ չեմ գտնում, բացի լկտիությունից։ Իրենց աղվանցի հռչակելու ադրբեջանցիների ջանքերը գիտական ոչ մի հիմք չունեն։ Հետևաբար, այն ինչ անում է Ադրբեջանը ամենասովորական սպեկուլիացիա է»:

Թողնել պատասխան

Back to top button