ԿարևորՀասարակություն
Մկնդեղի գերեզմանոցից թույնը Դեբետ արտահոսելու լուրերը ճշտվում են


ՀՀ բնապահպանության նախարարության թեժ գծին այսօր ժամը 17:50 սահմաններում ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքից 1 կմ հեռավորությամբ գտնվող մկնդեղի գերեզմանոցի պատերը ճաքել են և թունավոր նյութերը սկսել են արտահոսել Դեբեդ գետ, հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բանժից:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կարգադրությամբ տեղում իրավիճակին ծանոթանալու համար նշված վայր են ուղարկվել Բնապահպանական պետական տեսչության մարզային աշխատակիցները:
Ահազանգը փոխանցվել է նաև ԱԻՆ Ճգնժամային կառավարման կենտրոն և 911 ծառայություն: Մկնդեղի գերեզմանոց է մեկնել նաև ԱԻՆ օպերատիվ խումբը: Ձեռնարկված գործողությունների և դրանց արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: