Հասարակություն

Մեկ տարվա ազատազրկում՝ փուչիկների պայթյունի մեղավորի համար

Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մեկ տարվա ազատազրկման է դատարապտել Սերոբ Բոզոյանին՝ մեղավոր ճանաչելով Հանրապետության հրապարակում մայիսի 4- ին տեղի ունեցած փուչիկների լիցքավորման բալոնի պայթյունի մեջ։ Նա դատապատրվել է ՔՕ 279 հոդվածի 2- րդ մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը:
Դատավարության ժամանակ Բոզոյանի փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյանը միջոցառման կազմակերպիչներին նախազգուշացրել է, որ մեթանով վտանգավոր է փուչիկները լիցքավորել, բայց հելումն ավելի թանկ է։ Փաստաբանը նաեւ ասել է, որ Բոզոյանը հիվանդ է քաղցկեղով եւ իր խնամակության տակ ունի մեկ անչափահաս երեխ ու խնդրել է նրան  դատապատել պայմանական ազատազրկման։
Դատարանը միջնոդրությունը չի ընդունել եւ բացի ազատազրկումից Բոզոյանին երկու տարով արգելել է կենցաղային իրեր արտադրել։

Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի ՀՀԿ կազմակերպած նախընտրական զանգվածային միջոցառման ընթացքում գազալիցքավորված փուչիկների պայթյունի հետևանքով այրվածքներ էին ստացել և տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 անձինք:

 

Թողնել պատասխան

Back to top button