«Օգնի՛ր եղբորդ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանից Հալեպ ուղարկված օգնությունն արդեն բաժանվում է կարիքավոր ընտանիքներին։ Ինչպես տեղեկացնում է Սիրիայի պետական հեռուստաընկերությունը, երեկ Հալեպ հասած օգնությունը դիմավորել են Հալեպի քաղաքապետ Ուալիդ Աքքադը, Հալեպում Հայաստանի հյուպատոս Կարեն Գրիգորյանը, Բերիո Հայոց թեմի առաջնորդ Շահան Եպիսկոպոս Սարգիսյանը: Հալեպի նահանգապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ օգնության համար, նշելով, որ այն վկայում է երկու ժողովուրդների բարեկամության մասին։ Օգնությունը բաժանվելու է կարիքավոր ինչպես հայ, այնպես էլ սիրիացի ընտանիքներին։ Օգնության բաժանումը համակարգելու է սիրիահայերի շրջանում ստեղծված «Սուրիահայ շտապ օգնության մարմինը»։ Հայաստանից Հալեպ է ուղարկվել շուրջ 14 տոննա օգնություն, հիմնականում՝ սննդի տեսքով։ Օգնությունը, սակայն, շարունակական է լինելու և առաջիկայում նախատեսվում է ևս մեկ ինքնաթիռ ուղարկել։
Նմանատիպ հոդված
Անահիտ Մանասյանը բրիտանացի լրագրողներին ներկայացրել է սահմանամերձ գյուղերում իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները
25 Ապրիլի, 2024, 00:03
Մի քաղաքակրթություն ջնջվեց ու կործանվեց 1000-ամյա հայրենիքի ողջ հետքերով հանդերձ
24 Ապրիլի, 2024, 22:15
Բրիտանական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները հանդիպել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հետ
24 Ապրիլի, 2024, 21:01
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է. Ջասթին Թրյուդո
24 Ապրիլի, 2024, 20:39
Կարդացեք նաև
Close