ԿարևորՔաղաքական

Օսկանյանի գործը դատական հեռանկար չունի, ասում է ԱԳ նախկին նախարարի փաստաբանը

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»
ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին փողերի լվացման հատկանիշներով հարուցված քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու  որոշումը իրավական որևէ հիմնավորում չունի, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Օսկանյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Ըստ նրա՝ գործը իրավական առումով որևէ հեռանկար, այդ թվում դատական,  չունի և ունի միայն մեկ ելք՝ շաւտափույթ կարճում:
Քրեական գործի շրջանակներում նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը նախ վկայի, ապա մեղադրյալի կարգավիճակում  հարցաքննության է կանչվել 4 անգամ: Ցուցմունք տվել է միայն առաջին անգամ, ըստ փաստաբան Տիգրան Աթանեսյանի, մանրամասն ներկայացնելով իր բոլոր փաստարկներն ու հակափաստարները:
Ցուցմունքներ տալու հետագա հրավերները նախկին արտգործնախարարը մերժել է: Գործում որպես մեղադրյալ ներգրավվելուց հետո Օսկանյանը   շարունակում է օգտվել լռության իր իրավունքից:

«Լռության իրավուքնից օգտվելն այս դեպքում քաղաքական ու քաղաքացիական դիրքրոշում է, քանի որ իր համար պարզ է, որ սա քաղաքական հետապնդում է»,- ասում է փաստաբանը:

Միևնույն ժամանակ՝ Աթանեսյանը համոզված է, որ «ԱԱԾ և Գլխավոր դատախազության գործողությունները ամենևին պայմանավորված չեն Օսկանյանի ցուցմունք տալով կամ չտալով»:

Ըստ առաջադրված մեղադարանքի՝  բարեգործական նպատակներով Հանթսմանների ընտանիքից «Սիվիլաիթաս» հիմնադրամին փոխանցված գումարից 186 հազար դոլարը Վարդան Օսկանյանն օգտագործել է անձնական նպատակներով և այդ կերպ   յուրացրել  դրանք: Օսկանյանի շահերի պաշտպանի կարծիքով՝ մեղադրանքը հերքվում է հենց Օսկանյանի բանկային հաշիվների դրամական շարժով:

Գլխավոր դատախազը խորհրդարանում ասաց նաև , թե նախաքննության նյութերում կան «Սիվիլիթաս» խորհրդի հոգաբարձուների խորհրդի անդամների ցուցմունքները, որոնք փաստում են, թե վերջինները տեղյալ չեն եղել փոխանցման մասին:
Անդրադառնալով այս հարցին՝ Օսկանյանի փաստաբանը  պարզաբանեց, թե գործում նման ցուցմունքներ կան: Դրանք, սակայն,  վկայում են  ոչ թե այն մասին , որ նախկին արտգործնախարարը ստում  է, այլ այն մասին, որ այդ  անձինք տեղյակ  չեն եղել գործարքի մասին, որովհետեւ այդ ժամանակ դեռեւս խորհրդի անդամներ չեն եղել:

Լրագրողներին հետաքրքրում էր  նաև, թե որն է գործարքի մյուս կողմի դիրքրորշումը կամ ընդհանրապես, ինչո՞ւ է լռում Հանթսմանների ընտանիքը:

«Հանթսմանների խոսելը կլինի ամպրորպի նման, ժամանակը կգա, և կլինի այդ արձագանքը»:

 

 

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button