Տնտեսական

Ցուցանիշները վկայում են՝ տնտեսական տարին հաջողված է

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

 

Նախորդ տարեվերջին, երբ քննարկվում էր այս տարվա պետական բյուջեի նախագիխծը, շատերն էին թերահավատությամբ ասում՝ արդյո՞ք կառավարությանը կհաջողվի հավաքագրել լրացուցիչ 101 մլրդ դրամ:
«Հայաստանի պատմության մեջ բյուջեի նման աճ,  այն էլ` հետճգնաժամային պայմաններում,  չի եղել»,-  մտահոգվում էր    Պետական եկամուտների կոմիտեի նախագահ  Գագիկ Խաչատրյանը :
Հարկային եկամուտները պետք է ավելացվեն   հարկային բազայի ընդլայնման եւ վարչարարության ուժեղացման շնորհիվ,  ՊԵԿ նախագահի անհանգստությունը փարատում էին գորընկերները:
Անցել է ուղիղ մեկ տարի, մի քանի ամսից 2012թ հրաժեշտ կտանք, պաշտոնական բոլոր ցուցանիշերը վկայում են, որ տնտեսական տարին կարելի է հաջողված համարել:

«Եկամտային հարկման քաղաքականության մեջ 101 մլրդ դրամը մեծ գումար չէ, քանի որ  թե տեղական, թե միջազգային փորձագետների գնահատմամբ Հայաստանի պոտենցիալը շատ ավելին է, խոսքը շուրջ 350-400 մլրդ դրամի մասին է։ այսօրվա հարկման համակարգում հնարավոր է  դա  հավաքագրել»,- կարծում է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Երբ մենաշնորհ, օլիգարխիկ տնտեսական կարգեր են, այդպիսի պայմաններում որպես կանոն հարկման բեռը ընկնում է  փոքր ու միջին բիզնեսի վրա, իսկ խոշոր ձեռնարկությունների մի մասն է միայն, որ հարկերը տալիս է, մնացածը, որպես կանոն, ձգտում են թաքցնել, ինչը բերում է աղավաղումների»,- ասում է պատգամավորը:
Հարկերի հավաքագրման խնդիր չունենք, Արծվիկ Մինասյանին ավելի շատ մտահոգում է Հայաստանի տնտեսության ներկա  կառուցվածքը . տնտեսության  զարգացման փիլիսոփայությունը  բոլորովին այլ  տեղում է. զարգացումների դաշտը պահանջում է հիմնարար փոփոխություն:
Տնտեսության թե ցուցանիշերը, թե վարվող քաղաքականությունը չեն խոսում այն մասին,  մոտ ապագայում   կտրուկ զարգացում և կտրուկ աճ է արձանագրվելու։
«Տա Աստված., որ ես սխալվեմ, բայց ցավոք կյանքը ցույց է տալիս, որ մեզ  մոտ շարունակվելու է  գնաճը, գործազրկության նոր ծավալներ ենք ունենալու, մեր տնտեսությունը մրցունակությամբ զիջելու է տարածաշրջանի հետամնաց երկրներին»,- շարունակում է Արծվիկ Մինասյանը։
Համարձակ քայլեր, որը բերելու է ստվերային դաշտի կրճատմանը. տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այսպես է բնութագրում  կառավարության՝ լրացուցիչ 101 մլրդ դրամ հարկեր հավաքագրելու որոշումը, սա ևս  ընդհանուր տնտեսակլան քաղաքականության բարելավման փորձերից մեկն է:
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրենն  ավելի արմատական բարեփոխումների անհրաժեշտություն է նկատում, «որը թույլ կտա ոչ թե առանձին ոլորտներում առաջընթաց արձանագրել, այլ ընդհանուր առմամբ բարձրացնել Հայաստանի տնտեսության մրցունակությունը»:
Հաջողվում է պայքարել ստվերի, օլիգոպոլիաների  դեմ, թե՝ ոչ,  յուրաքանչյուր ունի իր կարծքիը, դե իսկ պաշտոնական վիճակագրություն կունենանք ավելի ուշ:

Թողնել պատասխան

Back to top button