ԿարևորՄշակույթ

Ռեժիսոր.«Հայկական ֆիլմերում հակահայկականությունը լայն տարածում է ստացել»

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Հայկական մշակույթում վերջին շրջանում առաջ են եկել պարսավանքի արժանի նոր երեւույթներ: Այսօր այս մասին օրինակներով ահազանգել են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան, բեմադրիչ եւ սցենարիստ Երվանդ Մանարյանը եւ ռեժիսոր Արշակ Զաքարյանը: Ցավալին այն է, որ այդ երեւույթները արդեն դուրս են եկել երկրի սահմաններից եւ դրսեւորվում են միջազգային ասպարեզում: Դրանից անպայման ապագայում օգտվելու են հակահայկական քարոզչության համար, համոզված են արվեստագետները: Այն բանից հետո, երբ Կաննի կինոփառատոնում «Ոսկե Արմավենի» մրցանակին արժանացավ Սերժ Ավեդիկյանի «Շների կղզին» ֆիլմը, հայկական կինոարվեստում արաջացավ նոր միտում՝ միջազգային կինոմրցույթներին մասնակցելու եւ մրցանակ շահելու նպատակով նկարահանվում են հակահայկական ֆիլմեր: Այս փաստի դեմ այսօր բողոքի ձայն են բարձրացնում մի շարք արվեստագետներ: Նրանց թվում է նաեւ ռեժիսոր Արշակ Զաքարյանը, ով ահազանգում է. հայկական ֆիլմերում հակահայկականությունը արդեն լայն տարածում է ստացել:

Ռեժիսորը համոզված է. ապագայում այս ամենն օգտագործվելու է հենց հայերի դեմ: Խնդիրը անհապաղ պետք է լուծվի եւ այս հարցում մեր կառավարությունը օրինակ կարող է վերցրել հենց ղազախներից, ասում է Արշակ Զաքարյանը: Սրա փոխարեն հայաստանյան մշակույթ, ավելի ճիշտ՝ համացանցում մշակութային գործիչների թեթեւ ձեռքով ներմուծվել է նոր՝ պարսավանքի արժանի մի քաղաքականություն:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան, բեմադրիչ եւ սցենարիստ Երվանդ Մանարյանը դժգոհում է, որ այսօր սերունդ դաստիարակելու հարցը թողել ենք մի կողմ, թեեւ կան շատ շնարհալի անձինք: Ըստ անվանի արվեստագետի հայի խնդիրն այսօր միակն է. չի ցանկանում պայքարել եւ միանգամից լքում է երկիրը, սա նույնն է, ինչ նստել ուրիշի սեղանին: Դրսից շատ հեշտ է քննադատել, ասում է Երվանդ Մանարյանը, ճիշտ է համարում մնալ սեփական երկրում եւ սեփական ուժերով կառուցել նորմալ երկիր:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button