ԿարևորՀասարակություն

Որոնք են ժամանակակից հայ մամուլի առանձնահատկությունները

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

1794 թվականի այս օրը Հնդկաստանի Մադրաս քաղաքում հրատարակվեց հայկական առաջին պարբերականը՝ «Ազդարարը»՝ ազդարարելով հայ մամուլի սկիզբը։ Ուստի ոչ պատահականորեն կառավարության 2004 թվականի որոշմամբ` հենց հոկտեմբերի 16-ը հռչակվեց որպես հայ մամուլի օր։ Այդ առիթով մամուլի տարբեր ակումբներում այսօր փորձել են գնահատել ժամանակակից հայ մամուլի առանձնահատկությունները, որքանով է այն կայացել, որքանով է դիմանում մրցակցային ժամմանակակից դաժան պայմաններին , ինչ խնդիրներ ունի այսօր հայ մամուլը։ Հայկական առաջին պարբերականը ծնվեց Հայաստանից շատ ու շատ հեռու՝ Հնդկաստանի Մադրաս քաղաքում և ունեցավ ընդամենը երկու տարիների կյանք, սակայն Հարություն Շմավոնյանի ջանքեորվ ստեղծված «Ազդարար»-ն էր հենց , որ հիմք դրեց «հայկական մամուլ» ասվածին ընդհարնարպես։ Ոլորտի ներկայացաուցիչներն այսօր գնահատում են պատկառելի ճանապարհ անցած հայ մամուլի ներկան։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի գնահատմամբ` տպագիր մամուլը, որի ապագան խոստումնալից էր հատակապես անակախության առաջին տարիներին, այսօր հայտնվել է մի իրավիճակում, որտեղ լուրջ հեռնկարների մասին խոսելն առանվազն անլուրջ է թվում։ Տպագիր մամուլը, նրա դիտարկմամբ, մեծ արագությամբ զիջում է դիրքերը էլեկտրոնային լրատվամիջոցներին։ Պայքար, որտեղ պարտվում է նաև հեռուստատեսությունը: «Այսօր մենք շատ ավելի շնչելու օդ ունենք քան երբևէ»,-«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի մամուլի ազատության վերաբերյալ նման գնահատականը ծնվել է մասնվորապես վերջին մեկ ու կես տարիների գործունեության ընթացքում: Ըստ «Ժամանակ» օրաթերթի խմբագրի` հայկական լրատվամիջոցների էլեկտրոնային դաշտը այսօր տարածաշրջանում ամենազարգացածն է, իսկ տպագիր մամուլի ապագայի վերաբերյալ Արման Բաբաջանյանի կանխատեսումները նույն լավատեսությամբ չեն փայլում:

«Հեռուսատսեսության ի հայտ գալուց հետո ժամանակին նման կանխեսումներ արվում էին նաև ռադիոյի մահվան վերաբերյալ, բայց , ինչպես տեսնուք եք, ռադիոն կա և համարվում է մեր ժամանակների ամենամասսայական լրատվամիջոցներից մեկը»,-հիշեցնում է «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը։ Նրա գնահատմամբ` տպագիր մամուլը բոլորովին այլ չափորոշիչներով ստեղծվող մնայուն արժեք է, ինչ վերաբերում է էլեկտրոնային լրատվամիջոցներին, ապա դրանցում հայտնված ամենից շատ ընթերցվող նյութերը հենց օրվա մամուլից քաղված նյութերն են»,-ասում է «Հրապարակ» օրաթերթի խմբագիրը՝ միաժամանակ անդրադառնալով նաև այն խնդիրներին, որոնք խոչընդոտում են, որպեսզի տպագիր մամուլը լինի այնպիսին, ինչպիսին այն կցանկանայինք տեսնել բոլորս: Պետական պաշտոնյանների վերաբերմունքը մամուլի հանդեպ ևս Արմինե Օհանյանը գնահատում է բացասական։ Տարեց տարի ավելի ու ավելի փակ են աշխատում և չեն պատկերացնում մամուլի կարևորագույն դերը»,-ասում է, այս պայմաններում՝ լրագրողի աշխատանքը համարելով պարզապես հերոսական:
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/10/ALISA-16-10.mp3

Թողնել պատասխան

Back to top button