ԿարևորՀասարակություն

Մրցանակներ` լրատվամիջոցների ներկայացուցիչներին

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հոկտեմբերի 16-ին նշվում է հայ մամուլի օրը: Այսօր լրանում է նաև նաև «Ազդարար» ամսագրի հիմնադրման 218-ամյակը, ինչի առթիվ այսօր անցկացվել է նաև «Ազդարար»-ի համահայկական խմբագրության կազմակերպած «Հարություն Շմավոնյան» ամենամյա մրցանակաբաշխությունը, որին մասնակցել են ինչպես ԶԼՄ ներկայացուցիչներ, այնպես էլ արվեստի և մշակույթի գործիչներ: Մրցանակն իրենից ներկայացնում է Հարություն Շմավոնյանի քանդակը և այսօր մրցանակաբաշխության հերթական արդյունքների ամփոփման ժամանակ այն տվեց ոլորտի մի շարք ներկայացուցիչների:

Հայկական մամուլի սկիզբն ազդարարվեց դեռևս 1794 թվականին, երբ այս նույն օրը Մադրասում Հարություն Շմավոնյանը տպագրեց հայկական առաջին պարբերականը` «Ազդարարը»: Այն գործել է մինչև 1796 թվականի մարտ ամիսը և այդ ընթացքում հրատարակել է ընդհանուր առմամբ 18 համար: Եվ ահա 2005 թվականին, երբ Դավիթ Սարսյնաը դեռևս Ազգային գրադարանի տնօրենն էր, լուր ստացավ դարձյալ Հնդկաստանից, որ Մարտիկ Սարգսյան անունով մեկը ցանկանում է վերահրատարակել Ազդարարը: Այսպիսով, 2007 թվականի դեկտեմբերի 24-ին լույս տեսավ արդեն վերահրատարակված Ազդարարի առաջին համարը: Դավիթ Սարգսյանը, ով այժմ «Ազդարար» ամսագրի խորհրդի անդամ է, կարծում է, որ հանդեսը ստացվել է:

Վերադառնալով մրցանակաբաշխությանը` նշենք, որ մտահղացումը Դավիթ Սարգսյանինն է, ով էլ արժանացավ անդրանիկ մրցանակին: Մրցանակն իրենցի ներկայացնում է Հարություն Շմավոնյանի քանդակը և այսօր մրցանակաբաշխության հերթական արդյունքների ամփոփման ժամանակ այն տվեց 14 անվանակարգերում ոլորտի մի շարք ներկայացուցիչների: Մարդու ոտնահարված իրավունքների համարձակ պաշտպանության անվանակարգում մրցանակը տվեց «Օգոստոսի 23» Ազգային դաշինք իրավապաշտպան կազմակերպության «Զորավիգ» պաշտոնաթերթի խմբագիր Պուշկին Սերոբյանին, Հայախոս մանուկների ներդաշնակ հայեցի դաստիարակության անվանակարգում «Կանչ» պարբերականի խմբագիր Վարուժան Մնացականյանին: Մատաղ սերնդի ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու համար մրցանակի արժանացավ «Մեր հաղթանակը» հաղորդաշարը: Դիպուկ և բազմաժանր ֆոտոլրագրության համար պարգևատրվեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայրենիքի անկախության պայքարի գաղափարախոսության հիմնադրման համար «Անկախություն» լրագրի հիմնադիր Պարույր Հայրիկյանը և այլք:

 

Թողնել պատասխան

Back to top button