ՀասարակությունՄշակույթ

Հռոմի եւ Երեւանի մատենադարանները կհամագործակցեն

Հռոմի Արխիվային եւ գրքային ժառանգության վերականգնման ու պահպանման կենտրոնական ինստիտուտն ու Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտը՝ Մատենադարանը հնարավոր է համատեղ ծրագրերի իրականացնեն։

Համապատասխան համագործակցության արձանագրությունն ստորագրվել է իտալական ինստիտուտի տնօրեն Մարիա Քրիստինա Միզիտիի գլխավորած պատվիրակության երեւանյան այցի ընթացքում։

Ստորագրված արձանագրությունը նախատեսում է համագործակցություն ձեռագրերի պահպանման եւ վերականգնման բնագավառում, մասնագետների փոխայցելություններ, Արխիվային եւ գրքային ժառանգության վերականգնման ու պահպանման կենտրոնական ինստիտուտի կողմից կազմակերպվող հնգամյա դիպլոմային դասընթացին հայաստանցի ուսանողի ներառում:           

Հայաստան ժամանած պատվիրակությունը մասնակցել է նաեւ Մատենադարանում անցկացված «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանումն ու վերականգնումը. ձեռագիր ֆոնդեր» 2-րդ միջազգային սեմինարին` ներկայացնելով ելույթներ Արխիվային եւ գրքային ժառանգության վերականգնման ու պահպանման կենտրոնական ինստիտուտի կողմից ծավալվող գործունեության եւ այդ հաստատության գիտահետազոտական հնարավորությունների մասին:

Թողնել պատասխան

Back to top button