ԿարևորՀասարակություն

Հայ բողոքականները դժգոհ են փոխհատուցման չափից

Ստամբուլի հայ բողոքական եկեղեցին բողոքում է 147 հազար թուրքական լիրա փոխհատուցման դեմ, որը Թուրքիայի ֆինանսների նախարարն առաջարկել է Գեդիկփաշայի շենքի համար։ Եկեղեցու այս շենքը վերադարձնելու փոխարեն նախատեսված փոխհատուցումը հայ բողոքականներին չի բավարարում։

«Զամանը» գրում է, որ անցած տարի թուրքական կառավարությունը որոշել է վերադարձնել ազգային փոքրամասնություններից առգրավված անշարժ գույքը։
Որոշման համաձայն՝ փոքրամասնություններին է վերադարձվելու դեռ 1936- ին բռնագրավված գույքը։ Սակայն այն գույքը, որ պատկանում է երրորդ կողմին, դրանց դիմաց պետք է փոխհատուցում տրվի։

Այդպիսի երրորդ կողմին պատկանող կառույց է Գեդիկփաշան։ Քառահարկ այս կառույցը ժամանակին հայ բողոքական եկեղեցու սեփականությունն էր եւ ապաստան էր աղջիկների համար։
Անկախ գնահատողների համաձայն՝ շենքն արժե 550 հազար լիրա։

 

Թողնել պատասխան

Back to top button