Լյովա Մնացականյանը նշանակվել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ


Հայաստանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Լյովա Հենրիխի Մնացականյանը նշանակել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:
Լյովա Մնացականյանը ծնվել է 1965թ.- ին ԼՂՀ Ասկերանի շրջանում:
1983-1985 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում,
1989թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը,
2005թ. ավարտել է ՌԴ ԶՈւ ԳՇ ռազմական ակադեմիան,
1992-94թթ. մասնակցել է մարտական գործողություններին:
1992թ.-ից զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ Զինված ուժերում:
2003թ. շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:
2005թ. նշանակվել է ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ:
2007թ. նշանակվել է ԼՂՀ ՊԲ շտաբի պետ-հրամանատարի առաջին տեղակալ:
Պարգևատրվել է
«Վարդան Մամիկոնյան», ԼՂՀ «Մարտական խաչ» I, ՀՀ «Մարտական խաչ» II աստիճանի, «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», այլ պետական ու գերատեսչական շքանշաններով և մեդալներով:
Ամուսնացած է, ունի 3 որդի: