ԿարևորՏնտեսական

Մինչեւ ուր է հասել խախտումների շղթան

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր հերթական ուսումնասիրություններն անցկացրել է մանկատներում և ծերանոցներում եւ բացահայտել մի շարք խախտումներ` նրանց կողմից պետգնումների միջոցով ապրանքների եւ ծառայությունների ձեռք բերման գործընթացում: Հանձնաժողովւ նախագահ Արտակ Շաբոյանն այսօր հայտարարել է, որ սոցիալական այս հաստատությունների հաշիվապրանքագրերը փաստում են, որ որոշ մանկատներ և ծերանոցներ սնունդը  ձեռք են բերել շուկայականից ընդհուպ մինչեւ մինչև 200 տոկոս թանկ գնով:

 

Պետգնումների ոլորտում կատարված հերթական ուսումնասիրությունը վերաբերում է հանրապետության մանկատներին և ծերանոցներին: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կատարել է հերթական ուսումնասիրությունը՝ այս անգամ 18 սոցիալական հաստատություններում: Պարզվել է` դրանք անցկացրել են մրցումներ` պետգնումների միջոցով ապրանքների եւ ծառայությունների ձեռք բերելու համար, աակայն բացահայտ խախտումներով եւ նախնական պայմանավորվածություններով: Հաշիվապրանքագրերը փաստում են, որ որոշ մանկատներ և ծերանոցներ սնունդը  ձեռք են բերել շուկայականից մինչև 200 տոկոս թանկ գնով: Ըստ ՏՄՊՊՀ դիտարկումների, մրցույթներին մասնակցող որոշ ընկերություններ աշխատել են միմյանց հետ փոխկապակցված: Օրինակ, առկա են դեպեր, երբ 2 տարբեր ընկերություններ մասնակցելով մանկատան կամ ծերանոցի կողմից հայտարարված մրցույթին, ներկայացրել են գրեթե միևնույն փաթեթները՝ նույն գնային առաջարկով,  տառասխալներով և անգամ նույն կոնտակտային տվյալներով ու տնօրենի ստորագրությամբ: Նման ընկերություններից յուրաքանչյուրը հաջորդաբար հաղթող է ճանաչվել մրցույթներից առնվազն մեկում, ինչը փաստում է  ներքին համաձայնության մասին:

«Մրցութային փաթեթների ուսումնասիրության ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնց մեծ մասը թեև վերաբերում են գնումների գործընթացին, սակայն կարող են իրենց ուղղակի ազդեցությունն ունենալ մրցակցային իրավիճակի վրա՝ ստեղծելով անբարենպաստ միջավայր այն տնտեսվարողների համար, որոնք զրկվել են մրցույթներին մասնակցելու և միգուցե ավելի բարեխիղճ աշխատելու հնարավորությունից»:

Հանձնաժողովն արձանագրել է, որ բոլոր մրցույթներում ձեռք բերված ապրանքների արժեքները հիմնականում էապես բարձր են իրական գներից: Օրինակ, սննդամթերքի ձեռքբերման մրցույթներից մեկում հաղթող ընկերությունը բազուկը մատակարարել է 300 դրամով, մինչդեռ նույն ժամանակահատվածում շուկայում բազուկի գինը եղել է առավելագույնը 100 դրամ: Նման օրինակները բազմաթիվ են, որոշ ապրանքներ ձեռք են բերվել շուկայականից մինչև անգամ 200%-ով բարձր արժեքով: Շաբոյանը հայտարարեց, որ սոցիալական այս հաստատությունների ձեռքբերման փաստաթղթերից պարզ չէ, թե հատկապես ինչ տեսակի սնունդ կամ տնտեսական ապրանք է գնվել: Օրինակ, նշված է, որ գնվել է ձեթ կամ կաթնամթերք, սակայն նշված սննդամթերքների տեսականին թե գնային և թե որակական առումով շուկայում խիստ բազմազան է: Հարուցված վարույթի շրջանակներում Հանձնաժողովը առաջիկայում  կհրապարակի ինչպես օրինախախտ ընկերությունների անվանումները, այնպես էլ կիրառվող պատասխանատվության միջոցը: Ի դեպ` պետգնումների ոլորտում նախորդ խայտառակ բացթողումները մանկապարտեզներում եւ բուժհաստատություններում էին:

Թողնել պատասխան

Back to top button