ԿարևորՄշակույթ

«Տուրեցկու երգչախմբի» համերգը` Արամ Խաչատրյանի անվան մեծ hամերգասրահում

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Ա.Խաչատրյանի անվ. մեծ hամերգասրահում այսօր երեկոյան կկայանա հայտնի «Տուրեցկու երգչախմբի» համերգը: Երգչախումբը Հայաստանում է Երևանի քաղաքապետարանի հրավերով և երեկ էլ մասնակցել է Էրեբունի Երևանի տոնակատարություններին նվիրված համերգին: Երգչախումբի ղեկավար ՌԴ ժողովրդական արտիստ Միխայիլ Տուրեցկին այսօր լրագրողներ հետ հանդիպման ժամանակ խոսել է երգչախմբի առանձնահատկությունների ու հայաստանյան հանդիսատեսի արձագանքի մասին: Երեկոյան կայանալու է խմբի առաջին մենահամերգը Հայաստանում: Սա, ի դեպ, իր երգչախմբի ամբողջ կազմով առաջին այցելությունն է Հայաստան,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երգչախումբի ղեկավար Միխայիլ Տուրեցկին: Թե ինչու մինչև հիմա նման առիթներ չէին լինում, ինքն իր հարցին կես կատակ, կես լուրջ պատասխանեց. «Գուցե ազգանունս այն չէ, քաղաքականության առումով` անհաջող»:

«Միխայիլ Տուրեցկի: Երեկ եւս բացատրեցի իմ ազգանվան ծագումը: Մի տեղ կար Լեհաստանում, որը հեղափոխությունից առաջ կոչվում էր Տուրեց, այնտեղից է իմ ամբողջ ընտանիքը: Տուրեցկի անունը Թուրքիայի հետ որևէ կապ չունի»:

Տուրեցկու խոսքով` արվեստում, ինչպես որ կյանքում, պետք է անընդհատ զարգացում լինի: Այս առումով նա նկատեց, որ «Տուրեցկու երգչախմբի» առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ խմբի անդամները կարողանում են իրենց կենդանի կատարմամբ փոխարինել երաժշտական գործիքների ու տղամարդկանց կոլեկտիվում կան անդամներ, որոնք իրենց ձայնային հնարավորություններով կարողանում են փոխարինել կանացի ձայնին: Ինչ վերաբերում է հանդիսատեսին, ապա իրենց համերգներին գալիս են ամենատարբեր մարդիկ` անկախ ճաշակից, տարիքից, և պաշտոնից: Պատասխանելով հարցին, թե արդյոք չի նախատեսվում անցկացնել նաև վարպետության դասեր հարցիներ, երգչախմբի ղեկավարն ասաց, որ այս այցելության ընթացքում արդեն չեն հասցնի եւ խոստացավայդ բացը լրացնել հաջորդ այցելության ժամանակ:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button