Հասարակություն

«Սթրիթ-սթայլ»-ի վարպետը Երեւանի փողոցներում հետաքրքիր դեմքեր կորսա

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Սթրիթ –սթայլ» լուսանկարիչ՝ հայտնի իր Facehunter ինքատիպ բլոգով, Իվան Ռոդիչը Հայաստանում է։ Այսօր և վաղը նա կշրջի Երևանի փողոցներում ՝ փնտրելով նորաձև հագնված մարդկանց։ Երեկոյան Թումո կենտրոնում նա այսօր հանդես կգա դասախոսությամբ՝ խոսելով այն մասին, թե ինչպես է բլոգինգը փոխում նորաձևությունը։ Իսկ մինչ այդ Իվան Ռոդիչը հանդիպել է լրագրողների հետ։

Իվան Ռոդիչը աշխատել է աշխարհի ամենահեղիանակավոր ընկերությունների և ամսագրերի հետ։ «Սթրիթ — սթայլ» լուսանկարիչը միաժամանակ մշակութային վերլուծաբան է, ով փորձում է բացահայտել նոարձևության համշխարհային միտումները, ընթացիկ մշակութային իրադարձություններն ու այն ամենն, ինչ աղերսվում է նորաձևության հետ։ 2006 թվականին նա ստեղծեց իր Facehanter ինքատիպ բլոգը, որն այն ժամանակ հեղափոխական նորամուծություն էր համարվում, իսկ այժմ նորաձևության ասպարեզում ամենազադեցիկներից է համրվում։ Իվանի ինքնատիպ բլոգը, իսկ վերջերս նաև վիզուալ օրագիրը ամսական 1 միլիոն հիթի է արժանանում։ Իվան Ռոդիչը Հայասատն է այցելել առաջին անգամ։ Երկու օր նա կշրջի Երևանի փոողցներում ՝ փնտրելով նորաձև հագնված մարդկանց, ովքեր հետագայում գուցե հայտնվեն նրա բլոգում։ «Ես լսել էի ձեր երկրի մասին և վաղուց ցանկուցթյուն ունեի այցելել Հայաստան։ Շատ հայերի եմ ճանաչել, ինչ որ չափով ծանոթ եմ ձեր մշակույթին և սպասում եմ, թե ինչ կտեսնեմ այստեղ։ Հետաքրքիր է Հայաստանում հագնվելու ոճը։ Առայժմ շատ բան չեմ տեսել՝ ընդամենը մի քանի տղամարդկանց իրենց աշխատանքային հագուստներով։ Կարծում եմ՝ երեկոյան ավելի շատ մարդկանց կտեսնեմ»:

Համաշխարահային նորաձևության ցուցադություններին Ռոչդիչն առանձնահատուկ բծախնդրությամբ չի հետևում։ Նորաձևությունը նրա ընկալմամբ մշակութային ֆենոմեն է, լեզու, որի միջոցով մարդիկ ինքնարտահայտվում են։ Դրա համար էլ գերադասում է շրջել աշխարհում, ծանոթանալ ինքնարտահայտման այդ լեզվի դրսևորումներին, տեսնել ու ներկայացնել տարբերությունները։

Նրա խոսքով` բավականին ձանձրալի է, երբ երկիտասարդները փորձում են կրկօրինակել այս կամ այն նորաձևության ամսագրում հայտնված հայտնի դեմքերի ոճը, փորձում են նման լինել մեկին, որի ներքինի հետ ոչ մի կապ չունեն ։ Լուսանկարիչը համոզված է, որ նորաձևության վերաբերյալ մարդիկ այսօր այլ մոտեցումներ և ակնակալիքներ ունեն:

«Մարդիկ արդեն հոգնել են իդեալական կերպարներից, այն նորաձևությունից, որտեղ ամեն ինչ ճշգրտորեն հաշված և որոշված է։ Մարդիկ ուզում են տեսնել կերպարներ, որոնք ավելի մոտ են իրենց, հոգեբանական ընդհանուր կապ ունեն իրենց հետ։ Եվ ինտերնետն այդ առումով մեզ օգնում է, գտնել ու ներկայացնել հասարակ մարդկանց, ովքեր իրենց ոճով և ինքանտիպությամբ կարող են ոգևորել»:

Եվրոպական և հետխորհրդային տարածքի մշակութային առանձնահատոկւթյուններին անդրադառնալով Ռոդիչը նշեց ամենավառ արտահայտված տարբերությունը. «Հետխորհրդային տարածքում կանայք փորձում են ընդգծել իրենց կանացիությունը։ Եվրոպացի կանայք շատ չեն շպարվում և չեն փորձում ընդգծված կանացի երևալ»։ Ռոդիչի համոզմամբ` ամենանորաձև կանայք ապրում են Նյու Յորքում, Լոնդոնում Ստոքհոլմում, Կոպենհագենում և Սիդնեյում, այսինքն քաղաքներում, որոտեղ մշակութային մեծ բազմազանություն կա։ Հավելենք, որ այսօր երեկոյան Թումո կենտրոնում իվան Ռոդիչը հանդես կգա դասախոսությամբ՝ խոսելով այն մասին, թե ինչպես է բլոգինգը փոխում նորաձևությունը։

Թողնել պատասխան

Back to top button