ԿարևորՀասարակություն

Թուրքական իշխանությունները թույլ են տվել հայկական օդանավը մեկնի Սիրիա

Թուրքական իշխանությունների կողմից հարկադրաբար Էրզրումի օդանավակայանում իջեցված օդանավին թուրքական իշխանությունները` եղած բեռը ստուգելուց հետո, թույլ են տվել մեկնել Սիրիա, հաղորդում է «Ռիա Նովոստին»: Ըստ CNN-Turk-ի՝ ինքնաթիռը հումանիտար օգնություն է տեղափոխում Հալեպ: Ինքնաթիռը ստուգելուց հետո իշխանությունները թույլատրել են շարունակել թռիչքը:

«Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռի վայրէջքը Թուրքիայում պլանային էր և արվել է ըստ ձեռք բերված պայմանավորվածության»,- մեկնաբանելով թուրքական իշխանությունների կողմից հայկական ինքնաթիռն Էրզրումի օդանավակայանում իջեցնելուն, լրատվամիջոցներին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ բեռները ստուգելուց հետո թուրքական իշխանությունները թույլատրել են, որ օդանավը մեկնի Հալեպ:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button