Միջազգային

ԵՄ- ն խստացրեց Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ չանսալով ՌԴ ԱԳ նախարարի կոչին

Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները Լյուքսեմբուրգում այսօր տեղի ունեցած նիստին հավանություն են տվել Սիրիայի դեմ պատժամիջոցների հերթական՝ թվով 18-րդ փաթեթին: Արևմտյան ԶԼՄ- ների տեղեկությունների համաձայն՝ նոր պատժամիջոցներով կարգելվեն սիրիական ավիաընկերությունների թռիչքները և վայրէջքը ԵՄ երկրներ և արգելք կդրվի երրորդ երկրի միջոցով Դամասկոսին օդային կամ ջրային ճանապարհով զենքի մատակարարումների վրա:
Բացի այդ՝ ԵՄ տարածք մուտք գործելու իրավունք չունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց «սև ցուցակը» կհամալրեն ևս 28 պաշտոնյաներ: Նախատեսվում է նաև սառեցնել երկու սիրիական ընկերությունների հաշիվները:
ԵՄ դիվանագետների հանդիմանն ընդառաջ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավորվը Լյուքսեմբուրգի իր պաշտոնակցի հետ հանդիմանը կոչ էր արել ԵՄ- ին հավատարիմ մնալ Սիրիայի հարցով Ժնևյան կոնվեցիայի դրույթներին:
«Գլխավորը Սիրիայում բռնությունը դադարեցնելն ու կողմերին դատապարտելն է՝ կոչ անելով նստել բանակցային սեղանի շուրջ»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը և նշել, որ եթե Ռուսաստանի գործընկերները պնդեն միակողմանի կրակի դադարեցման մասին նախապես բարձրացված պահանջը, ապա այն ոչ մի դրական փոփոխության չի բերի խնդրի լուծման գործում, քանի որ Սիրիայի կառավարությունը առաջարկին բացասական կարձագանքի:
«Նման առաջարկ մի քանի անգամ արդեն արվել է Սիրիայի հարցով նախկին բանագնաց Քոֆի Անանի կողմից առաջարկած հակաճգնաժամային ծրագրի ընդունումից հետո, որի ընթացքում կառավարական ուժերը լքել էին սիրիական քաղաքները, իսկ ընդդիմադիրները զավթել էին դրանք: Կրակի դադարեցումը պետք է տեղի ունենա երկու կողմերի որոշման արդյունքում»,- ասել է Լավրովը:
Ռուս դիվանագետը միևնույն ժամանակ հերքել է արևմտյան մամուլում հայտնված այն տեղեկատվությունը, որ սիրիական բանակն օգտագործում է ռուսական կլաստերային հրթիռները:
«Դժվար է հետևել, թե ով և որտեղից է Մերձավոր Արևելք զենք փոխադրում, բայց միևնույն ժամանակ հարկավոր է նկատի ունենալ, որ ռուսական զենք հնարավոր է արտադրել առանց լիցենզիայի և ամենուր»,- Արևմուտքի կասկածները փարատել է Լավրովը:

Թողնել պատասխան

Back to top button