ԿարևորՀասարակություն

Գյումրիում բացվեց Մուշ-2 թաղամասը (ֆոտոշարք)

Աննա Մարտիկյան

«Ռադիոլուր»- Գյումրի

 

Այսօր հանրապետության նախագահի մասնակցությամբ բացվեց Գյումրիի Մուշ-2 թաղամասը։

«Այս տոնին մենք սպասել ենք24 երկար ու ձիգ տարիներ։ Մենք սերունդներ ենք մեծացրել տնակների մեջ, վրանների մեջ կրթել ենք մեր երեխաներին։ Այսօր մեզ համար պատմական օր է»,- արարողության ժամանակ ասաց Գյումրիի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

Սերժ Սարգսյանը Մուշ 2 եւ Անի թաղամասերում նոր բնակարանների հարմարություններին ծանոթանալուց հետո եղավ նաեւ թաղամասի 1080 աշակերտի համար կնախատեսված նորակառույց շենքում։

Դպրոցի բանկում բնակարանաշինության ծրագրից դուրս մնացած գյումրեցիներն իրենց խնդիրների մասին պատմեցին հանրապետության նախագահին։

Քաղաքաշինության նախարարն այստեղ ներկայացրեց անօթեւան ընտանիքների համար նոր բնակարանային ու բնակարանաշինության ծրագրերը։ Գչյումրիում շուտով եւս 420 ընտանիք կտոնի բնակարանամուտը։

 

Թողնել պատասխան

Back to top button