ԿարևորՄշակույթ

«Ալիանս ֆրանսեզը» հանգրվանեց Աճառյանի համալսանի նախկին շենքում (ֆոտոշարք)

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

 

Հայաստանում ֆրանսիական համալսարանի տարածքում 10 տարվա գործունեությունից հետո «Ալիանս ֆրանսեզն» այսօրվանից արդեն ունի իր մշտական հասցեն Երևանի կենտրոնում: Այն գտնվում է վերջերս փակված Աճառյանի համալսարանի շենքում:
Կենտրոնը դառնալու է հանդիպման մի յուրօրինակ վայր բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են նպաստել Ֆրանսիայի և Հայաստանի միջև միջմշակութային երկխոսությանը:
Ինչպես կենտրոնի նոր մասնաշենքի բացմանը նկատեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, «Ալիանս ֆրանսեզը» վերջապես կունենա իրեն արժանի տեղը նաև Հայաստանում:

«Ալիանս ֆրանսեզն» արդեն ունի լավագույն պայմաններն իր մեկնարկային քայլերն սկսելու համար: Այն կլինի ավելին քան դպրոցը, կլինի կարծիքների փոխանակման, շփման, ինչու չէ՝ նաև երկխոսության վայր: «Ալիանս ֆրանսեզը» կդառնա ֆրանսիական մշակույթի կենտրոն Հայաստանում և ինչ- որ մի տեղ կդառան այն օթևանը բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են Ֆրանսիայով»:
Այսօրվա դրությամբ «Ալիանս ֆրանսեզն» ունի 1072 կոմիտե աշխարհի  135 երկրներում։ Նրա ցանցերի միջոցով ավելի քանի 500 հազար մարդ ֆրանսերեն է ուսումնասիրում։ «Ալիանս ֆրանսեզ» հիմնադրամի գլխավոր քարտուղար Ժան-Կլոդ Ժակի տեղեկացմամբ` հայաստանյան կենտրոնում ֆրանսերեն է սովորում 527 մարդ։

 

«Հայաստանի անկախություն ձեռքբերելուց անմիջապես հետո մենք երազում էինք, որպեսզի «Ալիանս ֆրանսեզի» այդպիսի մի կառույց էլ ստեղծվի Հայաստանում, քանի որ Հայաստանը մշակութային հարուստ երկիր է»,- ասում է նա:

Ինչ ասել է  «Ալիանս ֆրանսեզ»: Հիշեցնելով Բրիտանական խորհուրդը, իտալական Դանթե Ալիգերիի, գերմանական Գյոթեի, իսպանական Սերվանտեսի կենտորնները, Ժան Կլոդ Ժակը «Ալիանս ֆրանսեզը» գնահատտեց որպես այս 4 միավորների  ընդհանուր համադրում:

Այսպիսով` «Ալիանս ֆրանսեզն» ապահովելով ֆրանսերեն լեզվի դասավանդումը` տրամադրում է տվյալ երկրի չափանիշներին համապատասխանող դիպլոմներ: Դրանք ճանաչված են ամբողջ աշխարհում և ընդունվում են ինչպես բուհերի, այնպես էլ գործատուների կողմից: Իսկ նրանք, ովքեր արդեն իսկ հետաքրքրվում են դասընթացներով, տնօրինությունը հայտնում է, որ դրանք բավականին մատչելի են. ուսուցման մեկ ժամի արժեքը 600 դրամ է:

Թողնել պատասխան

Back to top button