ԿարևորՀասարակություն

Քաղաքային տրանսպորտ. բարեփոխում առանց վերջնականգառի

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»
Քաղաքային տրանսպորտը կարգի բերելուն ուղղված քաղաքային իշխանությունների իրականացրած բարեփոխումների, որ վաղուց սկսվել ու դեռ ընթացքի մեջ են, վերջը չի երևում, ընթացիկ բարելավում չկա կամ գրեթե չկա:
Համենայնդեպս՝ մեր քաղաքացիները չեն զգում, քանի որ ամեն առավոտ  դասի, աշխատանքի շտապելիս ստիպված են նստել, ավելի ճիշտ բարձրանալ ու մի կերպ տեղավորվել  գերբեռնված տրանսպորտում։
Ավելի դատարկը գտնելու հույս, գոնե պիկ ժամերին, չկա:
Այսօր մայրաքաղաքաում աշխատում է 580 ավտոբուս և 2100 միկրոավտոբուս:  Կայացած մրցույթների արդյունքում դադարեցվել է շուրջ 345 միկրոավտոբուսի սպասարկումը, «Ռադիոլուրին» ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ  Նավասարդյանը:
Փոխարենը կրկին մրցույթի արդյունքում երթուղի է դուրս բերվել 18 ավտոբուս, որպեսզի էլ ավելի չբարդանա առանց այն էլ տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացիների վիճակը, ասաց զրուցակիցս:
Տրանսպորտի վարչության պետի պարզաբանմամբ` հնարավորինս նորմալ վիճակում գտնվող երթուղայինները կշարունակեն սպասարկել քաղաքացիներին մինչև  Երևան կհասնեն դրանց փոխարինող ավտոբուսները:
Ժամանակավոր ավելացնել երթուղայինների քանակը, չեն կարող: Ասում է` երթուղային ցանցը արդեն հաստատվել է: Հենրիկ Նավասարդյանի պարզաբանմամբ` եթե ավելանան միկրոավտոբուսները, չեն կարող գիծ դուրս գալ ավտոբուսները. առանց այն էլ շահույթը մեծ չէ կամ չկա:

Թողնել պատասխան

Back to top button