Վերլուծական

Վրացական ընտրություններն ու դրանց ազդեցությունը

Լենա Բադեյան

«Ռադիոլուր»

 

Վրաստանի խորհրդարանական ընտրությունները անպայման իրենց հետեւանքը կունենան տրածաշրջանում՝ աշխարհաքաղաքական նոր զարգացումների տեսանկյունից: Հետեւելով վերջին իրադարձություննեին՝ այս տպավորությունն ու սպասելիքներն ունի «Նոր Ժամանակնե» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

Նա հույսեր է կապում, որ Վրաստանում աստիճանաբար ռուսական գործոնը դեր է խաղալու եւ վերականգնվելու են դիվանագիտական հարաբերությունները: Դա մեզ համար դրական զարգացում է՝ ըստ քաղաքական գործչի:
Վիրահայության հարցերով փորձագետ Հայկազուն Ալվրցյանին առաջին հերթին հետաքրքրում է, թե Բիձինա Իվանիշվիլու հաղթանակը ինչպես է ազդելու Ջավախքի հայերի վրա: Այս առումով փորձագետը փոփոխություից ոգեւորված չէ:
Ընտրություններից հետո հայերի մասին Բիձինա Իվանիշվիլու արած հայտարարությունը, այնուհետեւ հերքումը ապացուցում է, որ այս իշխանություններն էլ Վրաստանում հայերի հանդեպ տանելու են այն քաղաքականությունը, ինչը մինչ այսօր եղել է, ասում է Ալվրցյանը:
Բիձինա Իվանիշվիլուն որպես քաղաքական գործիչ առայժմ դեղնակտուց է անվանում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը: Հայ- վրացական հարաբերությունների առումով նա հիշում է նաեւ ուրիշ ժամանակներ, երբ Հայաստանին որպես ուժ հարգում էին ու հաշվի էին նստում:
Բիձինա Իվանիշվիլու հայտարարություններին պաշտոնապես պատասխանելու կարիք առայժմ չկա, ասում է իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Փոխարենրը՝ Հայաստանն առաջիններից էր, որ շնորհավորել է Իվանիշվիլուն հաղթանակի կապակցությամբ:

Թողնել պատասխան

Back to top button