Մոսկվայի քաղաքականությունը «բարոյապես սնանկ» է. Վաշինգոտնի արձագանքը
ԱՄՆ ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը վստահ է, որ Սիրիայի հարցով Մոսկվայի վարած քաղաքականությունը «բարոյապես սնական է» եւ և անհամատեղի է Ռուսասատանի որպես ԱԽ մշտական անդամի կարգավիճակի հետ։
Նման պատասխանը հետևել է Ռուսաստանի կողմից Սիրիա բեռնափոխադրումների օրինականության վերաբերյալ արված ռուսական կողմի հայտարաությանը։
«Բոլոր երկրները, բացի Ռուսաստանի և Չինաստանի, ամեն ինչ անում են, որպեսզի Ասադը զերծ մնա արտաքին աջակցությունից: Մենք արդեն մեկ տարի է պնդում և ասում ենք, որ ոչ մի երկիր չպետք է օգնի Ասադյան ռեժիմին»,- հայատարարել է Նուլանդը:
Սիրիայում հարկավոր է երկխոսություն
«Բրահիմին Սիրիայի կառավարության և ընդդիմության հետ տեղի ունեցած հանդիպումներից հետո վստահություն է հայտնել, որ ողբերգական իրավիճակը հնարավոր չէ լուծել ռազմական ճանապարհով: Միակ ելքը քաղաքական երկխոսություն սկսելն է, որը կհամապատասխանի սիրիացի ժողովրդի օրինական ձգտումներին»,- Բրահիմիի խոսքերը լրագրողներին փոխանցել է բանագնացի պաշտոնական ներկայացուցիչ Ահմադ Ֆաուզիի և ընդգծել, որ Բրահիմին և Աբդալլահ թագավորը «համաձայնության են եկել» միջազգային հանրության առջև դրված սուր խնդրի՝ Սիրիայի արյունահեղությունը դադարեցնելու և բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցի շուրջ:
Սիրիական ընդդիմությունը խոսում է հաջողություններից
Իսկ մինչ այդ Սիրիայում բախումները շարունակվում են: Սիրիական ազատ բանակը հայտարարել է երկրի հարավում՝ Դերա ծայրամասում սիրիական ռազմաօդային ուժերի ուղղաթիռների ոչնչացման մասին:
Սիրիական ազատ բանակի հրամանատարության հայտարարության համաձայն՝ զինված ապստամբության ողջ ընթացքում գրոհայինները ոչնչացրել են Բաշար Ասադի բանակի ավելի քան 60 զինվորական ինքնաթիռ և ուղղաթիռ: Այդ ռազմական տեխնիկայի մեծ մասը ոչնչացվել է ապստամբների կողմից վերջին 7 ամիսների արդյունքում ռազմական գործողությունների ժամանակ: