Հասարակություն

«Երեւանը նաեւ իմ քաղաքն է». հիշեցնում են հաշմանդամները եւ նրանց խնդիրներով զբաղվողները

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող ավելի քան  180.000 մարդ:  «Հույսի կամուրջ» ՀԿ- ն Էրեբունի-Երևան տոնին ընդառաջ այսօր նախաձեռնել էր ակցիա` «Երևանը նաև իմ քաղաքն է»  խորագրով: Միջոցառումը նվիրված էր քաղաքապետարանի ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ստեղծմանը:
Այսօր բազմաթիվ նախագծեր են մշակվում և տարբեր ծրագրեր իրականացվում` ուղղված մայրաքաղաքի բարեկարգմանն ու տրանսպորտի վիճակի բարելավմանը, բայց դրանցից և ոչ մեկը նախատեսված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար: Նրանք շարունակում են ապրել մեկուսացած,  քանի որ զրկված են  ազատ տեղաշարժվելու, կրթական, մշակութային, առողջապահական և այլ վայրեր այցելելու, տրանսպորտային միջոցներից օգտվելու և հասարակական կյանքին մասնակցելու տարրական հնարավորություններից:
«Երևանը մերը չէ»,- ասում են ակցիայի մասնակիցները և հույս հայտնում, որ գոնե այս հերթական նախաձետնությունից հետո կհաջողվի գրավել քաղաքապետարանի ուշադրությունը:

 

 

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Կարդացեք նաև
Close
Back to top button