ԿարևորՔաղաքական

Մաքսիմ Սոկոլով. «Ռուսական գազի գնի փոփոխման հարցը դեռ բանակցային փուլում է»

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Երևանում այսօր իր աշխատանքներն է սկսել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը: Այն համանախագահում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: Կողմերը երկարատև համագործակցության համաձայանգրեր են ստորագրել: Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են նաև Հայրենակիցներ ծրագրին վերաբերող հարցերը: Նրանք քննարկել են ու ամեն մեկը մնացել է իր կարծիքին: Հիշեցնենք, որ ի թիվս այլ երկրների ՌԴ միգրացիոն ծառայությունը մեր երկրում նույնպես իրականացնում է «Հայրենակիցներ» ծրագիրը, որի միջոցով հայրեը կարողանում են մշտական աշխատանքի անցնել Ռուսաստանի ծայրամասերում, ստանալ քաղաքացիություն: Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Օլեգ Եսայանը հայտարարել է, որ ռուսական կողմն իր տեսակետն ունի՝ ծրագիրն իրականացվում է բոլոր երկրներում, մասնավորեցնել որևէ երկրի, նպատակահարմար չէ:

«Ինչ վերաբերում է ծրագրի նպատակարահարմությանը մեր երկրի, մեր ժողովրդի համար, իմ կարծիքը միանգամայն բացասական է, այդ ծրագրի իրականացումը որոշակիորեն ազդում է արտահոսքի վրա, սակայն, դա առաջին հերթին մեր երկրի խնդիրն է, տարբեր երկրներ բացեիբաց կամ միջնորդավորված կարող են նման ծրագրեր իրականացնել, այստեղ խնդիրը մեր ժողովրդի մոտեցման մասին է: Մեր պետությունը, մեր կառավարությունը բազմաթիվ քայլերի է դիմում այդ հարցի լուծման համար»:

Բանակցություններին մասնակցել է նաև Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Վերջինս ասել է,որ կողմերի դիրքորոշումը արտահայտված է կողմերի միջև կնքված արձանագություններում: Ռուսական կողմը արձանագորւթյուններում պնդել է, որ շահագրգիռ է, որ աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվեն, իսկ հայկական կողմը նշել է, որ կտրուկ դեմ է.«Հայաստանի տարածքում գործողությունները Հայաստանն է որոշում, քանի որ Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է, բնական է, որ ծրագիրը չի կարող շարունակվել»:

Ռուսաստանի հետ քննարկվել են նաև գազի սակագնի փոփոխությանը վերաբերող հարցեր: Ռուսաստանի տրանսպորտի ու կապի նախարար Մաքսիմ Սոկոլովը հայտարարել է, որ բանակցությունները շարունակվում են, Հայաստանում է նաև Ռուսական գազպրոմ ընկերության ղեկավարությունը, նրանք Էնրեգետիկայի ու բնական պաշարների նախարարի հետ հարցը քննարկում են: Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը գրեթե նույն պատասխանն է տվել.«Գազի շուրջ բանակցությունները շարունակվում են, կավարտենք, հայտարարություն կանենք: Բանակցությունների ավարտի շուրջ որևէ ժամկետներ նշված չեն: Համենյան դեպս Հայաստանի համար կլինի արտոնյալ գին, բավականին էժան, ի տարբերություն մյուս երկրների, թե որքան կասենք բանակցությունների ավարտից հետո»:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button