Հասարակություն

Լիբիական իրադարձությունների հետեւանքով Արա Աբրահամյանը 1 մլրդ դոլար է կորցրել

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Հոկտեմբերի 15-ին տեղի կունենա Համաշխարհային հայկական կոնգրեսի երկրորդ համագումարը, որին կմասնակցի 156 պատվիրակ աշխարհի տարբեր երկրներից: Համաժողովին կհաջորդեն  կանցկացվեն արդեն ավանդական դարձած Ռուսաստանի հայերի միության օրերը:
Համագումարը ծրագրեր է ներկայացնելու Հայոց  ցեղասպանության միջազգային ճանաչման, Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման, Հայաստանում բիզնեսի ու տնտեսության զարգացմանն ուղղությամբ:
Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանն այսօր  կարևորեց  հայության համախմբումը ազգային խնդիրների, ինչպես նաև Հայրենիքի տնտեսական վերելքի ապահովման շուրջ:
Անդրադառնալով Օսկանյանի գործին՝ Արա Աբրահամյանը նշեց, որ իր գրասենյակը ի պաշտպանություն նախկին արտգործնախարի որևէ հայտարարարություն չի տարածել, այնուհանդերձ, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահը այդ բացը լրացրեց ասուլիսի ընթացքում:
«Ոչ մեկիս էլ Վարդան Օսկանյանի գործը պատիվ չի բերում… Ցավալի է, բայց պետք է սպասենք իրավական գործընթացների ավարտին»,- ասաց նա:

«Ռադիոլուրի» հարցին ի պատասխան Արա Աբրահամյանը հաստատե», որ Լիբիայում Քադաֆիի վարչակարգի տապալման հետևանքով բավականին մեծ ֆինանսական միջոցներ է կորցրել` ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլլարի ներդրումներ, որոնք իրականացվել էին 8 տարվա ընթացքում:
Աբրահամյանն ընդգծեց, որ ինքը այսօր սնանկ չէ և չունի ոչ մի պարտք որևէ մեկին: Նա հավաստիացրեց, որ  կատարվածը որևէ կերպ չի կարող ազդել հասարակական-բարեգործական գործունեության վրա և հաջորդ տարի ավելի շատ ֆինանսական միջոցներ են հատկացվելու բոլոր նախանշված ծրագրերի իրականացման համար։

Թողնել պատասխան

Back to top button