ԿարևորՔաղաքական

Հանրապետականը պատրաստվում է արտահերթ համագումարի

Երեկ երեկոյան Հանրապետական կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր: Քննարկվել է արտահերթ համագումարի հրավիրման հարցը, և, ըստ Շարմազանովի, արդեն կազմակերպչական աշխատանքներ են տարվում, որպեսզի մինչև տարեվերջ լինի արտահերթ ժողով կամ համագումար, որին նախագահական ընտրություններն են հաջորդելու: Այդ ժողովում կամ համագումարում կհայտարարվի կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական առաջադրման մասին:

Բացի այդ, քննարկվել է ներքաղաքական իրավիճակը: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ լուրերն այն մասին, թե Սերժ Սարգսյանը ժամկետ է դրել Բարգավաճ Հայաստանի վրա, իրականությունից հեռու են. «Քաղաքական հաշվեհարդարների մասին խոսելն անհեթեթ է և իրականությունից հեռու: Թե՛ Հանրապետականի գաղափարներին, և թե՛ մեր պետության ժողովրդավարական արժեքներին դա խորթ է, ցանկացած նման հրապարակում իրականությունից հեռու է, նայեք դրանց որպես չար կատակ»,-նկատել է ԱԺ փոխնախագահ, իշխող ուժի մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Թողնել պատասխան

Back to top button