ԿարևորՔաղաքական

Հայկ Բաբուխանյան.Նարնջագույնների նպատակները տապալվեցին

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Աշխարհաքաղաքական զարգացումներով է հայաստանյան ներքաղաքական անցուդարձը պայմանավորում ԱԺ հանրապետական խմբակցության անդամ, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: Նրա կարծիքով` Հայաստանի վրա շարունակ ճնշումներ են փորձում բանեցնել արեւմտյան որոշ ուժեր` նարնջագույն իշխանափոխություն իրականացնելու համար` նպատակ ունենալով ձեւավորել իրենց շահերին ծառայող իշխանություն:

Ըստ ՍԻՄ նախագահի` 2008 թվականին նարնջագույնների նպատակները տապալվեցին: Բաբուխանյանի կարծիքով` այն ժամանակ հիմնական դերակատար էր ընտրված Տեր-Պետրոսյանը: Առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ նարնջագույն հեխափոխություն ջատագող ուժերն ակտիվացել են եւ, ըստ Բաբուխանյանի, նրանք իրենց համար ընտրում են նոր դերակատար: «Որովհետեւ հին հին դերակատարը` Լեւոն Տեր-Պետրոսյանը ի սպառ, կարելի է ասել, դուրս է եկել լուրջ քաղաքական գործընթացներից»:
ՍԻՄ նախագահի գնահատմամբ` լուրջ քաղաքական դերակատարման այլեւս ի վիճակի չէ նաեւ այն ուժը, որը ղեկավարում է Տեր-Պետրոսյանը: Խոսքը Հայ ազգային կոնգրեսի մասին է: Հայկ Բաբուխանյանի ձեւակերպմամբ` մնացած արեւմտամետ ուժերը, մասնավորապես, Ժառանգությունն ու Ազատ դեմոկրատները ցույց տվեցին, որ կենսունակ չեն: ՍԻՄ նախագահը նաեւ կարծիք հայտնեց, որ ընդդիմությունն ի վիճակի չէ հանդես գալ միասնական թեկնածուով` շատ են ամբիցիաները, բացի այդ` ընդդիմադիր դաշտում շատ լավ հասկանում են, որ որեւէ մեկը չի կարող ինչ որ չափով հաջողության հասնել, ուստի ընտրություններին նրանց մասնակցությունը կլինի զուտ հետաքրքրությունից դրդված:
Բաբուխանյանի կարծիքով, նոր դերակատարի փնտրտուքները շարունակվեցին ու հանգեցրին նոր դեմքի ի հայտ գալուն` ի դեմս նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի: Հենց Օսկանյանն էր ամիսներ առաջ խոսել Հայաստանում Լիբիական սցենարի անհրաժեշտության մասին` հիշեցնում է ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը:

Բանախոսը շեշտեց, թե ՍԻՄ-ը գտնում է, որ Հայաստանի անվտանգությունն ու սուվերենությունը հարվածների տակ է եւ այդ առումով առաջարկում է հրատապ կարգով ընդունել համապատասխան օրենք` «Օտարերկրյա գործակալների մասին»:
ՍԻՄ նախագահի ձեւակերպմամբ` տարօրինակ վիճակում է հայտնվել ԲՀԿ-ն: Ըստ նրա, սակայն, ամենաճիշտ ճանապարհը կլինի, եթե վերջինս վերադառնա կոալիցիոն գործընկերային փոխհարաբերությունների դաշտ, որոնք ուղղված են առաջին հերթին երկրի անվտանգության բարելավմանն ու տնտեսության զարգացմանը:

Թողնել պատասխան

Back to top button