ԿարևորՍպորտ

Լեւոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել իսպանացի Ֆրանսիսկո Վալիեխոյի հետ

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել իսպանացի Ֆրանսիսկո Վալիեխոյի հետ` իսպանական Բիլբաոյում ընթացող շախմատի «Մեծ սաղավարտ»-ի երկրորդ մրցափուլի 8-րդ տուրում: Գրոսմասյտերները կատարել են 55 քայլ, որից հետո համաձայնել են ոչ-ոքի ավարտել պարտիան: Միաժամանակ ընթացող մյուս պարտիանրում եւս գրանցվել են ոչ-ոքիներ: ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենին չի հաջողվել առավելության հասնել ռուս Սերգեյ Կարյակինի, իսկ աշխարհի գործող չեմպիոն հնդիկ Վիշվանաթհան Անանդին` իտալացի Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Կարուանան եւ Կարլսենը, Արոնյանը երրորդ տեղում է` 10 միավորով:

Թողնել պատասխան

Back to top button